Թոնի (մրցանակ)
մրցանակ / From Wikipedia, the free encyclopedia
«Թոնի» մրցանակ (անգլ.՝ Tony Award), մրցանակ, որը շնորհվում է ամեն տարի ամերիկյան թատրոնի, ինչպես նաև երաժշտական թատրոնի (հատկապես Բրոդվեյի թատրոնի) ոլորտում ձեռքբերումների համար։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թոնի (այլ կիրառումներ)
Մրցանակի ամբողջական պաշտոնական անվանումն է «Antoinette Perry Award for Excellence in Theatre»[1]։ Մրցանակն իր անվանումն ստացել է ամերիկացի դերասանուհի և ռեժիսոր Անտուանետա Փերիի (1888-1946) պատվին։
Մրցանակը շնորհվում է մշակույթի և լրագրության հետ առնչություն ունեցող 700 անձանցից բաղկացած խմբի քվեարկությամբ։ «Թոնի» մրցանակը ստեղծվել է 1947 թվականին և համարվում է համարժեք կինոարվեստի ոլորտում շնորհվող «Օսկար», երաժշտական «Գրեմմի» և հեռուստատեսային «Էմմի» մրցանակներին։
Այժմ մրցանակը տրվում է 27 անվանակարգերում։ Մրցանակակիրներին է հանձնվում Միդթաուն Մանհեթենում տարին մեկ անգամ անցկացվող հանդիսության ժամանակ, American Theatre Wing-ի և The Broadway League-ի ներկայացուցիչների կողմից[2]։
«Թոնի» մրցանակի շնորհման 73-րդ արարողությունը տեղի է ունեցել 2019 թվականի հունիսի 9-ին և ուղիղ եթերով հեռարձակվել է CBS հեռուստատեսությամբ[3]։ Վարողը եղել է Ջեյմս Քորդոնը[4]։ Մրցանակակիր են դարձել կինոյի և թատրոնի շատ երևելի դերասաններ։