Լի Հարվի Օսվալդ
From Wikipedia, the free encyclopedia
Լի Հարվի Օսվալդ (անգլ.՝ Lee Harvey Oswald, 1936 թվական հոկտեմբերի 18, Նոր Օրլեան, Լուիզիանա, ԱՄՆ-1963 թվական նոյեմբերի 24 Դալաս, Տեխաս, ԱՄՆ)[5], Ամերիկայի նախագահ Ջոն Քենեդիի սպանության միակ մեղադրալ։ Ըստ ԱՄՆ-ի օրենքի՝ մահացածը չի կարող դատապարվել, սակայն Ուորենի հանձնաժողովի միջնորդությամբ նա մեղադրվեց մարդասպանության մեջ։
Լի Հարվի Օսվալդ անգլ.՝ Lee Harvey Oswald | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 18, 1939(1939-10-18)[1][2][3] |
Ծննդավայր | Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ[4] |
Մահացել է | նոյեմբերի 24, 1963(1963-11-24)[1][2] (24 տարեկան) |
Մահվան վայր | Դալաս |
Գերեզման | Shannon Rose Hill Memorial Park |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Warren Easton High School? և Arlington Heights High School? |
Մասնագիտություն | բանվոր |
Աշխատավայր | Horizont? |
Ամուսին | Marina Oswald Porter? |
Ծնողներ | հայր՝ Robert Edward Lee Oswald?, մայր՝ Marguerite Oswald? |
Ստորագրություն | |
Lee Harvey Oswald Վիքիպահեստում |
ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի նախկին անդամը, ով որոշ ժամանակ (1959 թվականի հոկտեմբեր-1962 թվականի հունիս) ապրել է ԽՍՀՄ-ում, սկզբում՝ Քենեդիի սպանութունից 40 րոպե անց, ձերբակալվեց ոստկանի սպանութան մեջ մեղադրանքով։ Կասկածվելով նաև Քենեդիի սպանության մեջ՝ Օսվալդը հերքում էր իր մասնակցությունը երկու սպանություններում էլ։ Երկու օր անց՝ ոստիկակական բաժանմունքից տեղական բանտ տեղափոխվելիս, Օսվալդը գնդակահարվում է գիշերային ակումբի սեփականատեր Ջեկ Ռուբիի կողմից։ Այդ սպանությունը հայտնվեց հեռուստատեսությունում և ցուցադրվեց ուղիղ եթերով[6]։
Ըստ Ուորենի հանձնաժողովի (1964 թվական)՝ Օսվալդը 1963 թվականի նոյեմբերի 22-ին 5.6 վայրկյանում իրագործել է 3 կրակոց նախագահի ավտոմեքենային Դալասի գրադարանի պահեստի 6-րդ հարկից (արդյուքնում նախագահ Քենեդին մահացավ, Տեխասի նահանգապետ Քոնալին ծանր վիրավորվեց, անցորդներից մեկը թեթև վնասվածք ստացավ), այնուհետ սպանեց տեղական ոստկանին։ Համաձայն հանձնաժողովի եզրակացությունների՝ նա գործում էր միայնակ, առանց ինչ-որ մեկի օգնության կամ խորհրդի։