From Wikipedia, the free encyclopedia
Լյուդվիգ ֆոն Միզես (գերմ.՝ Ludwig Heinrich Edler von Mises, սեպտեմբերի 29, 1881[1][2][3][…], Լվով, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա[4] - հոկտեմբերի 10, 1973[3][5][6][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[7]), տնտեսագետ, փիլիսոփա, պատմաբան, պրաքսեոլոգ, դասական լիբերալիզմի կողմնակից։ Մեծ ներդրում է ունեցել Ավստրիական տնտեսագիտության դպրոցի զարգացման մեջ։ Ֆրիդրիխ ֆոն Հայեկի հետ համատեղ համարվում է լիբերթերիանիզմի փիլիսոփայության հիմնադիրներից։
Լյուդվիգ ֆոն Միզեսը ծնվել է Լեմբերգում (Լվով, Ուկրաինա) հրեական նյութապես ապահովված ընտանիքում։ Իր ծննդյան տարում, իր պապը՝ քաղաքի հրեական համայնքի գլխավորը, ստանում է ավստրիական ազնվականի կոչում[11]։ Իր հայրը՝ ինժեներ Արթուր Էդլեր ֆոն Մեզեսը, շինարարական կապալառու էր և զբաղվում էր Գալիցիայի և Բուկովինայի երկաթգծային ճանապարհների ֆինանսների անցկացմամբ։ Մայրը՝ Ադել ֆոն Միզեսը (Լանդաու), ավստրիացի հայտնի քաղաքական գործչի և պառլամենտի անդամ պրոֆեսոր Իոխիմ Լանդայի զարմուհին էր։
Լյուդվիգը իր մանկությունն անցկացրել է Չեռնովցիում, իսկ հետո իր ընտանիքը տեղափոխվում է Վիեննա։ Արդեն 12 տարեկան հասակում խոսում էր իդիշ, գերմաներեն, լեհերեն և ֆրանսերեն, կարդում էր հին հունարենով, հին հրեական լեզվով, լատիներենով, հասկանում էր ուկրաիներեն։ Նա ուներ երկու փոքր եղբայր՝ հայտնի ֆիզիկոս Ռիկարդ ֆոն Միզեսը և Կառլ ֆոն Միզեսը, որը մահացել էր վաղ հասակում քութեշից։
Ավարատել է Վիեննայի համալսարանը (1906), այնուհետև աշխատել նույն համալսարանում (1913-1938): Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է որպես հրետանավոր սպա, կռվել է ռուսական ճակատում, Գալիցիայում։ Պատերազմից հետո ծառայել է Վիեննայի Առևտրի պալատում, դասավանդել է Վիեննայի կանանց առևտրական ակադեմիայում և իր հարազատ համալսարանում։ 1920-1934 թվականներին կազմակերպել է մասանվոր դասընթացները Վիեննայի առևտրի պալատոմ։ Միզասի աշակերտներից են եղել տնտեսագետ Ֆրիդրիխ ֆոն Հայեկը, մաթեմատիկոս Կ․ Մենգեր կրտսերը, սոցիոլոգ Ա․ Շոուն։ 1926 թվականին հիմնադրել է Ավստիայի բիզնեսի ցիկլի հետազոտությունների ինստիտուտը։
1934 թվականի գարնանը Միզեսը ստանում է Ժնևի բարձրակարգ միջազգային համալսարանի միջազգային տնտեսագիտական հարաբերությունների բաժնում դասավանդելու հրավեր։
1945-1968 թվականներին դասավանդել է Նյու Յորքի համալսարանում։ 1946 թվականին Միզեսը և իր կինը ստանում են Ամերիկայի քաղաքացիություն։
Օյգեն Բյոմ-Բավերկի և Կ․ Մենգերի ավանդույթների շարունակողն է։ Իր մեթոդոլոգիայում հետևում է տնտեսության Ավստրիական դպրոցի այնպիսի սկզբունքներին, ինչպիսին են սուբյեկտիվիզմը և ռացիոնալիզմը, տնտեսագիտական երևույթների վերլուծության համար բնական գիտությունների մեթոդների օգտագործման ժխտումը։ Միզեսի նորամուծությունը մեթոդոլոգիայում՝ ապրիորիզմի մեթոդը, հիմնված է պատճառական գենետիկական մեթոդի յուրօրինակ տրամաբանական կառուցվածքների վրա որոնք չեն կարող հերքվել փորձնական ճանապարհով։
Լիբերալիզմի վառ հետևորդներից է, կողմնակից է նրան, որ պետությունը չպետք է խառնվի տնտեսությանը։ 1922 թվականին «Սոցիալիզմ․ Տնտեսագիտական և հասարակագիտական վերլուծություն» գրքում քննադատել է սոցիալիզմը և հիմանավորել է սոցիալիզմի անիրագործելիությունը մի քանի պատճառներով, այդ թվում նաև տնտեսական հստակ հաշվարկներ անելու անհնարինությունը։ Այսպիսով նա հաստատում էր, որ շուկայի փոխարինումը պլանային տնտեսությամբ ի սկզբանե անհնար է, քանի որ վերջինս ստեղծվում է սխալ պատկերացումներից, որ գները հանդիսանում են կապիտալիզմի արտադրանք, և այդ պատճառով դրանք կարելի է վերացնել, չխախտելով ռեսուրսների արդյւոնավետ, հավասարաչափ բաշխման համակարգը, սակայն ապրանքը և գինը շատ խիստ փոխկապակցված են, իսկ որոշում կայացնողների թիվը շատ մեծ է, որպեսզի հեռանկարի հաշվարկը հնարավոր լինի, միայն շուկան կարող է լուծել է ռեսուրսների բաշխման և կապիտալի ներդրման հետ կապված շատ խնդիրներ արտադրության գործընթացում։
Հեղինակի աշխատանքներ է գրել ցիկլերի և փողային շրջանառության, պրաքսեոլոգիայի (մարդկային վարքի), փիլիսոփայության և իմացաբանության բնագավառներում։
Միզեսի հրապարակումները ընդհանուր առմամաբ իրենցից ներկայացնում են դասական միկրոէկոնոտմիկական խնդիրների (արժեք, տոկոս, աշխատավարծ, կապիտալ և այլն)հետազոտություններ համադրված ազատ շուկայական տնտեսության վստահ պաշտպանության հետ։ «Իմ ներդրումը տնտեսագիտության տեսության մեջ» հոդվածում Միեզսը գրել է.
Ես ստեղծել եմ ընդհանուր տեսություն գումարի և վարկի մասին, ինչպես նաև ես փորձել եմ բացատրել տնտեսական ցիկլը, որպես կրեդիտային ֆենոմեն․․․ Սոցիալիստական աշխարհում տնտեսագիտական հաշվարկների մասին բրոշյուրում, որը առաջին անգամ հրատարակվել է 1920 թվականին և հետագայում իմ «Սոցիալիզմ» գրոքում, ես ապացուցել եմ որ տնտեսական համակարգը, որտեղ բացակայում է մասանվոր սեփականաությունը արտադրության մեջ, չի կարող գտնել չափանիշներ, որոնցով կարելի է որոշել արտադրության գործոնների արժեքները, և հետևաբար չի կարող ներկայացնել հաշվարկներ։
1982 թվականին այրու կինը հիմնում է Լյուդվիգ ֆան Միզեսի անվան գիտական ակադեմիան։ Միզեսի հոգեդուստրը լրագրող Գիտա Սերենին էր (Gitta Sereny, 1921—2012):
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.