Լվով
քաղաք Ուկրաինայի արևմուտքում From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Լվով, պաշտոնապես՝ Լվիվ (ուկրաիներեն՝ Львів Լվիվ, արտասանությունը ), քաղաք Ուկրաինայի արևմուտքում, Լվովի մարզի, Լվովի շրջանի, Լվովի համայնքի կենտրոնը։ Ազգային, մշակութային, կրթական և գիտական, խոշոր արդյունաբերական կենտրոն, ինչպես նաև տրանսպորտային հանգույյց, համարվում է Գալիցիայի և Արևմտյան Ուկրաինայի մայրաքաղաքը։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լվով (այլ կիրառումներ)
Լվովը հիմնադրել է գալիցիացի իշխան և Ռուսիո արքա Դանիլ Գալիչկին 13-րդ դարի կեսերին[1][2], ենթադրաբար մոտ 1256 թվականին դարձել է Գալիցիա-Վոլինիայի թագավորության մայրաքաղաքը[3]։ Ռեչ Պոսպոլիտայի առաջին բաժանումից հետո՝ 1775-1918 թվականները եղել է Հաբսբուրգների կողմից ձևավորած Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորության մայրաքաղաքը։ Նրանք իրենց համարում էին Ռուսիայի իրավահաջորդը և իրենք իրենց անվանում էին Գալիցիայի և Լոդոմերիայի արքաներ։ Ավստրո-Հունգարիայի փլուզման արդյունքում՝ 1918 թվականին դարձել է Արևմտաուկրաինական Ժողովրդական Հանրապետության մայրաքաղաքը, սակայան լեհ-ուկրաինական պատերազմի արդյունքում միացվել է Լեհաստանին։
1998 թվականից Լվովի պատմական կենտրոնը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ 2009 թվականին նրան շնորհվել Է Ուկրաինայի մշակութային մայրաքաղաքի կոչումը[4]։ Քաղաքը պարբերաբար առաջատար տեղ է զբաղեցնում զբոսաշրջային և ներդրումային գրավչության վարկանիշներում[5][6][7]։ 2012 թվականին եղել Է Ուկրաինայի չորս քաղաքներից մեկը, որն ընդունել է 2012 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը։ Քաղաքի օրը նշվում է մայիսի 1-ին։
Remove ads
Անվանում
Հայտնի է 1256 թվականից։ Հիմնադրվել է Գալիցիա-Վոլինյան իշխան Դանիլ Ռոմավիչը և իր Լև որդու անունով կոչել Լվով․ -ով վերջածանցը ցույց է տալիս պատկանելիություն։
1772 թվականին Գալիցիայի կազմում անցել է Ավստրիային և կոչվել Լիմբերգ[8]։
Տես նաև
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads