From Wikipedia, the free encyclopedia
Լյուիս Մայլսթոուն ( անգլ.՝ Lewis Milestone, իսկական անուն ազգանունը՝ Լեյբ Միլշտեյն, սեպտեմբերի 30, 1895[1][2][3][…], Քիշնև, Ռուսական կայսրություն[4] - սեպտեմբերի 25, 1980[1][2][3][…], Լոս Անջելես, ԱՄՆ[4]), ծագումով հրեա, ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։
Լյուիս Մայլսթոուն անգլ.՝ Lewis Milestone | |
---|---|
Լ. Մայլսթոուն, 1930 թ. լուսանկար | |
Ծնվել է | սեպտեմբերի 30, 1895[1][2][3][…] |
Ծննդավայր | Քիշնև, Ռուսական կայսրություն[4] |
Մահացել է | սեպտեմբերի 25, 1980[1][2][3][…] (84 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Անջելես, ԱՄՆ[4] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԱՄՆ |
Գործունեության տարիներ | 1918-1964 |
Ազգություն | հրեա |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, մոնտաժող, դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր |
Ամուսին | Քենդալ Լի |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0587277 |
Լյուիս Մայլսթոունը ծնվել է 1895 թվականին Քիշնևում, ունևոր հրեական ընտանիքում, 6 երեխաներից 3-րդն էր։ Հայրը՝ Մենահեմ-Մենդլ Մոնիսեյի Միլշտեյնը (1864 - 1939) զբաղվում էր տեքստիլ արդյունաբերությամ, մայր՝ Ցիպա Իոսիֆի Թալալը (ծն. 1872), տնային տնտեսուհի էր, պապը՝ Մոնիս Լեյբի Միլշտեյնը առևտրական էր։
Ավարտել է հրեական դպրոց ու հրեական ուսումնարան։ 1912 թվականից սովորել է Բելգիայի Գենտ քաղաքի համալսարանում և Գերմանիայի Միտվայդ քաղաքի ինժեներական դպրոցում։ 1913 թվականին ներգաղթում է ԱՄՆ և սկսում է աշխատել որպես լուսանկարչի օգնական։
1917 թվականին զորակոչվում է ամերիկյան բանակ և ծառայում Ֆրանսիայում մինչև Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը։ Հենց ծառայության տարիներին առաջին անգամ մասնակցում է վավերագրական ֆիլմի նկարահանումների որպես լուսանկարիչ և այդ ժամանակից էլ սկսվում է հետաքրքրվել կինոյով։
1919 թվականին ստանում է ԱՄՆ-ի քաղաքացիություն փոխելով Լեյբ Միլշտեյն անուն ազգանունը Լյուիս Մայլսթոուն։ Կարիերան սկսում է Հոլիվուդում աշխատելով որպես ռեժիսորի օգնական Հենրի Քինգի ու Ուիլյամ Սայթերի մոտ, ապա սկսում է զբաղվել մոնտաժման աշխատանքներով տարբեր կինոստուդիաներում (Ince, Sennett, Fox, Warner Brothers), որոնցից նշանավոր է 1932 թվականի Հովարդ Հոուքսի «Սպիով դեմքը» ֆիլմը։
Առաջին անգամ որպես բեմադրիչ ռեժիսոր 1925 նկարահանում է «Յոթ մեղսագործներ» կատակերգությունը։ Արդեն 2 տարի անց նկարահանած «Երկու Արաբական ասպետ» ռազմական ֆիլմը հաջողություն է ունենում, իսկ ինքը Մայլսթոունը ստանում է Օսկար որպես լավագույն կատակերգության ռեժիսոր Օսկարի 1-ին մրցանակաբաշխությունում։ 1930 թվականին հաջորդ ռազմական թեմայով Էրիխ Մարիա Ռեմարկի գրվածքի հիման վրա նկարահանված «Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է» ֆիլմը մեծ հաջողություն է ունենում ստանալով Օսկար լավագույն ֆիլմի համար հեղինակավոր կինոմրցանակը, իսկ Մայլսթոունը ստանում է իր երկրորդ Օսկարը և մեծ հեղինակություն ձեռք բերում կինոաշխարհում։
Մի քանի հաջորդ ֆիլմերում, մասնավորապես «Առաջին գիծ» (1931) և «Զբոսանք արևի տակ» (1945) ֆիլմերում նա կիրառում է մի քանի տեխնոլոգիական նորարարություն, հատկապես ձայնային կինեմատոգրաֆիայի բնագավառում։
Մյուս նշանավոր աշխատանքներից են «Մարթա Այվերսի տարօրինակ սերը» (1946), «Օուշենի տասնմեկ ընկերնեը» (1960), «Ապստամբություն «Բաունտիի» վրա» (1962) և այլն։
Մի քանի տարի Մայլսթոունը հեռանում է ԱՄՆ-ից աշխատելով Ֆրանսիայում և Իտալիայում, իսկ կարիերայի վերջում նկարահանում է հեռուստասերիալներ։
Մոտ 50 ֆիլմի ու հեռուստասերիալի ռեժիսոր է, 13 ֆիլմի սցենարի հեղինակ, 12 ֆիլմի պրոդյուսեր։
Առավել նշանավոր ռեժիսորական աշխատանքներից են.
տարի | ֆիլմ | բնօրինակ անվանում | դերասաններ |
---|---|---|---|
1925 | «Յոթ մեղսագործներ» | Seven Sinners | |
1927 | «Փոքր եղբայրը» | The Kid Brother | Հարոլդ Լլոյդ |
1927 | «Երկու Արաբական ասպետ» | Two Arabian Knights | Բորիս Կառլոֆ |
1930 | «Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է» | All Quiet on the Western Front | |
1939 | «Մկների և մարդկանց մասին» | Of Mice and Men | |
1943 | «Հյուսիսային աստղ» | The North Star | Էնն Բաքսթեր Ուոլտեր Հյուսթոն Ուոլտեր Բրենան Էրիխ ֆոն Շտրոհայմ Դանա Էնդրյուս |
1946 | «Մարթա Այվերսի տարօրինակ սերը» | The Strange Love of Martha Ivers | Քըրք Դուգլաս Բարբարա Սթենվիկ |
1948 | «Փառքի կամար» | Arch of Triumph | Շառլ Բուայե Ինգրիդ Բերգման Չառլզ Լոուտոն |
1960 | «Օուշենի տասնմեկ ընկերները» | Ocean’s Eleven | Ֆրենկ Սինատրա Ակիմ Թամիրով Շիռլի Մակլեյն |
1962 | «Ապստամբություն «Բաունտիի» վրա» | Mutiny On The Bounty | Մառլոն Բրանդո Ռիչարդ Հարիս Հյու Գրիֆիտ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.