From Wikipedia, the free encyclopedia
Լյու Ցիսին (չինարեն՝ 劉慈欣, հունիսի 23, 1963[8][9][10], Պեկին, Չինաստան[1]), չինացի հանրահայտ ֆանտաստ գրող։
Լյու Ցիսին չինարեն՝ 劉慈欣 | |
---|---|
Ծնվել է | հունիսի 23, 1963 (61 տարեկան) |
Ծննդավայր | Պեկին, Չինաստան[1] |
Մասնագիտություն | գիտաֆանտաստիկ գրող, ճարտարագետ և գրող |
Լեզու | պարզեցված չինարեն |
Քաղաքացիություն | Չինաստան |
Կրթություն | North China University of Water Resources and Electric Power? (1985) |
Ժանրեր | գիտական ֆանտաստիկա |
Ուշագրավ աշխատանքներ | The Three-Body Problem?, The Dark Forest? և Death's End? |
Պարգևներ | |
Ներշնչվել է
| |
Liu Cixin Վիքիպահեստում |
Լյու Ցիսինը ծնվել է 1963 թվականի հունիսի 23-ին Չինաստանի Ցանցյուան քաղաքում՝ հանքափորների ընտանիքում[11]։ Ուսանել է Հյուսիսչինական ջրային տնտեսության և էլեկտրաէներգիայի համալսարանում և այնուհետև աշխատանքի անցել հայրենի քաղաքի էլեկտրակայաններից մեկում՝ որպես էլեկտրակայանի համակարգչային ինժեներ։
Լյու Ցիսինն իրավամբ համարվում է ժամանակակից չինական գիտական ֆանտաստիկ գրականության առանցքային, ինչպես նաեւ ամենաբեղմնավոր և ամենահանրահայտ կերպարներից մեկը[12]։ Նրա ստեղծագործությունների հիմնական թեմաներից մեկն է ապագայի աշխարհում Չինաստանի դերի բացահայտումը և մեկնաբանումը[13]։ Այս առումով Լյու Ցիսինի ստեղծագործությունները որոշակիորեն փորձարարական բովանդակություն ունեն և նոր ուղղություններ են բացում չինական ֆանտաստիկ գրականության համար[14]։
Լյու Ցիսինը հանդիսանում է ֆանտաստիկայի ժանրում ստեղծագործող գրողներին տրվող չինական Գալաքսի (Galaxy) մրցանակի իննանգամյա դափնեկիր (1999-2006, 2010)։ 2010 և 2015 թվականներին նա արժանացել է Չինաստանի ֆանտաստ գրողների համաշխարհային միության Նեբուլա (Nebula) մրցանակին[15], իսկ 2015 թվականին «Երեք մարմինների հիմնախնդիրը» վեպի համար ստացել է «Հյուգո» մրցանակը[16]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.