From Wikipedia, the free encyclopedia
«Լոկի» (անգլ.՝ Loki), ամերիկյան մինի սերիալ, որը հիմնված է Marvel Comics կոմիքսների Լոկիի կերպարի արկածների վրա։ Գլխավոր դերը կատարում է Թոմ Հիդելսթոնը։ Հեռուստասերիալի դեպքերը դառնալու են Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի չորրորդ փուլի մի մասը։
Լոկի | |
---|---|
Ժանր | մարտաֆիլմ և սուպերհերոսական ֆանտաստիկա |
Թեմա | timestream?, ճակատագիր և կանխորոշում |
Ստեղծող | Մայքլ Ուոլդրոն |
Երկիր | ԱՄՆ |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Քեյթ Հերոն |
Գլխավոր դերերում | Թոմ Հիդելսթոն[1], Օուեն Ուիլսոն[1], Գուգու Մբատա-Ռոու[1], Սոֆյա դի Մարտինո[1], Վունմի Մոսակու[1], Ռիչարդ Գրանթ[1], ԴեՕբիա Օպարեյ[2], Յուջին Քորդերո[2], Ջոնաթան Մեյջորս, Ke Huy Quan? և Rafael Casal? |
Գործադիր պրոդյուսեր | Քևին Ֆայգի |
Օպերատոր | Օթմ Դյուրալդ |
Երաժշտություն | Նատալի Էն Հոլտ |
Բեմադրող նկարիչ | Քասրա Ֆարահանի |
Գեղարվեստական աշխարհ | Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերք |
Նկարահանման վայր | Ատլանտա, Trilith Studios, Լոնդոն և Pinewood Studios |
Եթերաշրջանների քանակ | 2 |
Սերիաների քանակ | 12 |
Էկրաններին է | հունիսի 9, 2021-ից |
Հեռուստաալիք | Դիսնեյ+ |
Ընկերություն | Marvel Studios |
Դիստրիբյուտոր | Դիսնեյ+ |
Նախորդ | Բազեն և Ձմեռային զինվորը |
Հաջորդ | Ի՞նչ եթե... |
Պաշտոնական կայքէջ |
2018 թվականի սեպտեմբերին Marvel Studios ստուդիան սկսել է Marvel ֆիլմերի հերոսների մասին մի քանի մինի սերիալների աշխատանքները, որոնց շարքում էր նաև Լոկիի նախագիծը։ 2019 թվականի նոյեմբերին սերիալը սկսել է իր սկզբնական արտադրական աշխատանքները, ինչպես նաև հաստատվել է Հիդելսթոնի մասնակցությունը։ 2019 թվականի փետրվարին նախագծի շոուրաներ է նշանակվել Մայքլ Ուոլդրոնը, իսկ օգոստոսին ռեժիսոր է նշանակվել Քեյթ Հերոնը։ Նկարահանումները սկսվել են 2020 թվականի հունվարին։
«Լոկին» բաղկացած է վեց սերիայից և 2021 թվականի մայիսից հասանելի է Disney+ հարթակում։
«Վրիժառուները։ Վերջնախաղ» ֆիլմի գործողություններից հետո Լոկին օգտագործում է Տիեզերական խորանարդը՝ ժամանակի միջով ճամփորդելու և մարդկության պատմությունն փոխելու համար[3]։
2018 թվականի սեպտեմբերին Marvel Studios ստուդիան սկսել է Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի մի քանի հերոսների մասին մինի սերիալների նկարահանումները, հիմնականում Լոկիի մասին սերիալի՝ Disney+ սթրիմինգային ծառայության համար։ Սպասվում էր, որ սերիալը բաղկացած է լինելու վեց-ութ սերիաներից և որ բյուջեն կազմված է լինելու Marvel-ի լիամետրաժ էկրանավորումներից[4]։ Նույն թվականի նոյեմբերին Դիսնեյ ընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Այգերը հաստատել է, որ Լոկիի մասին սերիալը գտնվում է վաղ արտադրական փուլում[5]։
2019 թվականի փետրվարին շոուրաների և պրոդյուսերի դերը զբաղեցրել է Մայքլ Ուոլդրոնը։ Հաստատվել է, որ ըստ սերիալի սյուժեի Լոկին հայտնվելու է մարդկության պատմության տարբեր պատմական դարաշրջաններում[6]։ Հետագայում Հիդելսթոնը խոստովանել է, որ «Վրիժառուները։ Անվերջության պատերազմ» և «Վրիժառուները։ Վերջնախաղ» ֆիլմերը կարող էին դառնալ վերջինը Լոկիի համար, սակայն «Վրիժառուները։ Անվերջության պատերազմից» վեց շաբաթ առաջ նրան հայտնել են սերիալի ծրագրերի մասին և որ նա այն գաղտնի պահի[7]։ 2019 թվականի օգոստոսին Քեյթ Հերոնը նշանակվել է հեռուստասերիալի ռեժիսոր և պրոդյուսեր[8][9]։
Սերիալի գործողությունները տեղի են ունենում «Վրիժառուները։ Վերջնախաղ» ֆիլմի գործողությունների հետո, որում Լոկին գողանում է Տիեզերական խորանարդը[10] և ալտերնատիվ տիեզերք է ստեղծում[11]։ 2019 թվականի օգոստոսին Ուոլդրոնը հաղորդել է, որ «Լոկի» հեռուստասերիալը կարող է տալ մի քանի հարցերի պատասխաններ՝ որտե՞ղ է տեղափոխվել Լոկին Տիեզերական խորանարդը գողանալուց հետո, կարո՞ղ է Լոկին երբևէ իր համար ընկեր գտնել և «արևը կփայլի՞ նրա վրա»[12]։ Պրոդյուսեր Սթիվեն Բրուսարդը նշել է, որ ժամանակի միջև ճամփորդելուց բացի սերիալը պատմելու է «փախուստի մեջ գտնվող մարդու» մասին[13]։ Շոուի գործողությունները նաև կապված են լինելու սպասվող «Դոկտոր Սթրենջ. Խելագարության բազմատիեզերքում» ֆիլմի հետ[14]։
2019 թվականի ապրիլին, սերիալի պաշտոնական անոնսի ժամանակ հաստատվել է Թոմ Հիդելսթոնի մասնակցությունը Լոկիի դերում[5]։ Նույն թվականի նոյեմբերին Սոֆի Դի Մարտինոն ընդգրկվել է դերասանական կազմում[15]։ 2020 թվականի հունվարին Օուեն Ուիլսոնը ընդգրկվել է դերասանական կազմում[16]։ Ավելի ուշ Գուգու Մբատա-Ռոուն ստացել է գլխավոր կանացի դերը[17]։ Ռիչարդ Գրանտը ընդգրկվել է դերասանական կազմում[18]։
Շոուի նկարահանումները սկսվել են 2020 թվականի հունվարին[16]՝ «River Cruise» աշխատանքային անվան տակ[19]։ Մարտի 14-ին հեռուստասերիալի նկարահանումները դադարեցվել են COVID-19 համավարակի պատճառով[20]։
2021 թվականի սկզբից «Լոկի» հեռուստասերիալը ցուցադրվում է Disney+ հարթակում և բաղկացած է վեց սերիայից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.