Պոլ Սեզանի նկար From Wikipedia, the free encyclopedia
«Լողացող կանայք» (ֆր.՝ Les Grandes Baigneuses), ֆրանսիացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի կարկառուն ներկայացուցիչ Պոլ Սեզանի նկարներից։ Հեղինակը կտավը վրձնել է 1894 թ.–ից 1905 թվականներն ընկած ժամանակահատվածում։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 210,5 × 250,8 սմ։ «Լողացող կանայք» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Ֆիլադելֆիայի արվեստի թանգարանում (Փենսիլվանիա նահանգ, ԱՄՆ)։ Կտավը համարվում է մոդեռնիզմի գլուխգործոց[3] և Սեզանի լավագույն ստեղծագործություններից մեկը[4]։
Լողացող կանայք | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Պոլ Սեզան[1] |
տարի | 1900[1] |
բարձրություն | 210,5 սանտիմետր[1] |
լայնություն | 250,8 սանտիմետր[1] |
ուղղություն | Proto-Cubism? |
ժանր | կենցաղային ժանր և նյու |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Ֆիլադելֆիայի արվեստի թանգարան[2] |
հավաքածու | Ֆիլադելֆիայի արվեստի թանգարան[1] |
սեփականատեր | Jean-Victor Pellerin? |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
Les Grandes Baigneuses Վիքիպահեստում |
Պոլ Սեզանը, հընթացս իր ստեղծագործական գործունեության, նկարել է «Լողացող կանանց» նկարների շարք։ Այս տարբերակը զանազանվում է ավելի վաղ ստեղծվածներից. այն շեղվում է ավանդական գեղանկաչությունից ու առավել բարդ է ընկալվում[5]։
«Լողացող կանայք» ստեղծագործությունում կտավի հեղինակը՝ Պոլ Սեզանը պատկերել է հոլանի կանանց աբստրակտ պատկերներ։ Վերջիններս տարբերվում են լարվածությամբ ու խիտ համաչափ հորինվածքով։ Կոմպոզիցիան հեղինակը կառուցել է եռանկյունաձև՝ այն ստեղծելով մարմիններից, ծառերից և գետից[6]։ Տեխնիկայի օգտագործումն առավել բնորոշ է նատյուրմորտների և բնատեսարանների պատկերմանը։ Այդ պատճառով «Լողացող կանայք» նկարն առաջացնում է ռեմինիսցենցիա Տիցիանի և Պիտեր Պաուլ Ռուբենսի աշխատանքների նկատմամբ[7]։ Արվեստի պատմաբանները այս կտավը երբեմն համեմատում են Պաբլո Պիկասոյի «Ավինյոնի աղջիկները» ստեղծագործության հետ[8][9]։
Պոլ Սեզանն այս կտավի վրա աշխատել է շուրջ յոթ տարի, և 1906 թվականին, երբ մահացավ հեղինակը, կտավը մնաց անավարտ[10]։ 1937 թվականին 110 հազար ամերիկյան դոլարով «Լողացող կանայք» ստեղծագործությունը գնեց Ֆիլադելֆիայի արվեստի թանգարանը Ջոզեֆ Ուայդեների հովանավորչությամբ ամերիկացի կոլեկցիոներ Լեո Շտայնից[11]։ Կտավի ձեռքբերումը հասարակության կողմից ողջունվեց, սակայն մամուլում նաև հակասական վերաբերմունք հայտնվեց։ Մասնավորապես, քննադատական հոդված տպագրվեց «The Philadelphia Record» թերթում, որտեղ նշվեց, թե Ֆիլադելֆիայի բնակիչների մոտավորապես 10 %-ը լոգարաններում չունի վաննա, և, այդ գումարը կարելի էր ծախսել առավել խելամիտ նպատակների համար[11]։ BBC Two հեռուստաալիքը Լողացող կանայք» ստեղծագործությունը դասել է «100 հայտնի նկարների» շարքին[12]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.