Լորյան (ֆր.՝ Lorient. ֆրանսերեն: ( լսել), բրետոներեն՝ An Oriant), նավահանգստային քաղաք և համայնք Ֆրանսիայի հարավարևմտյան մասում՝ Բրետան երկրամասի Մորբիան գավառի Լորիան շրջանում, երկրի մայրաքաղաք Փարիզից մոտավորապես 440 կիլոմետր դեպի արևմուտք, Ռենից 153 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք, Նանտից 158 կիլոմետր դեպի արևմուտք[4], Սկորֆ և Բլավե գետերի միախառնման վայրի մերձակայքում, N165 ազգային մայրուղուց 1 կիլոմետր հեռավորության վրա։ Մտնում է Լորիան-1 և Լորիան-2 կանտոնների կազմի մեջ։ Ունի երկաթուղային կայարան։ Մականունն է «5 նավահանգիստների քաղաք»։ Տնտեսության գլխավոր ճյուղերն են առևտուրը, ձկնորսությունը, ուղևորա-բեռնափոխադրումները։ Զբաղեցնում է 17,48 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2011 թվականի տվյալներով եղել է 57.408[5], 2019 թվականի հունվար ամսվա տվյալներով՝ 57.246[6][7]։
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Փակել