Հունիս
հուլյան և գրիգորյան օրացույցներում վեցերորդ ամիսը / From Wikipedia, the free encyclopedia
Հունիս (լատին․՝ Junius — «Յունոնի ամիս»), տարվա վեցերորդ ամիսն ըստ Հուլյան ու Գրիգորյան օրացույցների։ Ունի երեսուն օր։
Հյուսիսային կիսագնդում հունիսն ամառվա առաջին ամիսն է, հարավային կիսագնդում՝ ձմեռվա առաջին ամիսը։
Հունիսը նվիրված էր Յունոնա աստվածուհուն, որը հռոմեական դիցաբանական պանթեոնում կանանց ու ընտանեկան կենցաղի հովանավորողն է։
Հունիսը համընկնում է հայկական մարգաց անվան հետ։
Ժամանակակից դարաշրջանում մինչ հունիսի 21-ը արևը գտնվում է Ցուլ համաստեղությունում, իսկ հունիսի 21-ից՝ Երկվորյակներ[1][2]։