իտալացի ճարտարապետ From Wikipedia, the free encyclopedia
Լուիջի Վանվիտելլի (իտալ.՝ Luigi Vanvitelli, Իտալերեն արտասանություն՝ [luˈiːdʒi vamviˈtɛlli], ծննդյան անուն՝ Lodewijk van Wittel Նիդերլանդերեն արտասանություն` [ˈloːdəʋɛi̯k fɑn ˈʋɪtəl];[8], մայիսի 12, 1700[1][2][3][…], Նեապոլ, Նեապոլի թագավորություն[4] - մարտի 1, 1773[5][6][7][…], Կազերտա, Կամպանիա, Իտալիա), իտալացի ճարտարապետ, ինժեներ, նեապոլյան Բուրբոնների պալատական ճարտարապետ, ուշ բարոկկո շրջանի իտալացի ներկայացուցիչ։ Կառուցել է 18-րդ դարի ամենամեծ կառույցը՝ Կազերտայի պալատը։
Լուիջի Վանվիտելլի | |
---|---|
Ծնվել է | մայիսի 12, 1700[1][2][3][…] |
Ծննդավայր | Նեապոլ, Նեապոլի թագավորություն[4] |
Մահացել է | մարտի 1, 1773[5][6][7][…] (72 տարեկան) |
Վախճանի վայր | Կազերտա, Կամպանիա, Իտալիա |
Ոճ(եր) | բարոկկո |
Ուշագրավ աշխատանքներ | Կազերտայի պալատ և Սանտա Մարիա դելի Անջելի է դեյ Մարտիրի |
Անդամություն | Գեղարվեստի ակադեմիա և Արկադիայի ակադեմիա |
Luigi Vanvitelli Վիքիպահեստում |
Լուիջի Վանվիտելլին ծնվել է Նեապոլում, հոլանդական ծագումով նկարիչ (վեդուտա) Գասպար վան Վիտելի ընտանիքում։
Հռոմում սովորել է ճարտարապետ Նիկոլա Սալվիի մոտ, ում հետ համատեղ աշխատել է Տրևի շատրվանի վրա։ Հաջողությամբ ավարտին հասցնելով Լատերանյան բազիլիկի (1732) և Տրևի շատրվանի հետևում գտնվող Պոլի պալատի ճակատային հատվածները՝ Հռոմի Կլիմենտ XII պապը նրան ուղարկել է Մարկե՝ կառուցելու մի քանի պապական նախագծեր։ 1732 թվականին Անկոնայում նախագծել է ընդարձակ լազարեթ (Lazaretto)՝ հնգանկյուն շինություն, որը զբաղեցնում է ավելի քան 20,000 քառակուսի մետր տարածք, կառուցվել է պաշտպանելու ռազմական իշխանություններին նավերով քաղաք հասնող վարակիչ հիվանդությունների ռիսկից։ Հետագայում այն օգտագործվել է նաև որպես զինվորական հիվանդանոց կամ զորանոց։
Հռոմում կառուցել է Սուրբ Պետրոսի տաճարի գմբեթը, ստեղծել է Սանտա Չեչիլիա ին Տրաստևերե մատուռի որմնանկարները, Բենևենտոյում Կալորե Իրպինոյի վրա կամուրջ է կառուցել։
1742 թվականից Վանվիտելլին նախագծել է (Նիկոլա Սալվիի հետ համատեղ) Սուրբ Հովհաննես Մկրտիչ մատուռը Պորտուգալիայի թագավորի Ջուան V-ի համար։ Այն կառուցվել է Հռոմում, մոնտաժվել և նավով Լիսաբոն է տեղափոխվել 1747 թվականին և վերատեղադրվել է Սուրբ Ռոխայի եկեղեցում (Igreja de São Roque): Կառուցումն ավարտվել է 1750 թվականին, խճանկարներն ավարտին են հասցվել 1752 թվականին։ Կառուցվել է թանկարժեք մարմարով և այլ թանկարժեք քարերով, ինչպես նաև կիրառվել է ոսկեզօծ բրոնզ և համարվել է տվյալ ժամանակահատվածում Եվրոպայի ամենաթանկ կառույցը[9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.