Լուիս Մորենո Օկամպո
From Wikipedia, the free encyclopedia
Լուիս Մորենո Օկամպո (իսպ.՝ Luis Moreno Ocampo, հունիսի 4, 1952(1952-06-04)[1][2], Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի իրավաբան, իրավունքի դոկտոր։ Միջազգային քրեական դատարանի դատախազ (2003-2012)։
Լուիս Մորենո Օկամպո | |
Կրթություն՝ | Բուենոս Այրեսի համալսարան |
---|---|
Մասնագիտություն՝ | փաստաբան, համալսարանի դասախոս և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | հունիսի 4, 1952(1952-06-04)[1][2] (71 տարեկան) |
Ծննդավայր | Բուենոս Այրես, Արգենտինա |
Քաղաքացիություն | Արգենտինա |
Պարգևներ | |
1987 թվականին ավարտել է Բուենոս Այրեսի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։ 1980 թվականից մինչև 1991 թվականը աշխատել է Արգենտինայի գլխավոր դատախազի գրասենյակում, որպես դատախազ մասնակցել է ռազմական խունտայի դատավարություններին և կոռուպցիայի դեմ պայքարի գործերին։ Նա պաշտպանել է Ֆոլկլենդյան կղզիների համար պատերազմի ընթացքում ծառայողական լիազորությունները գերազանցած ռազմական հրամանատարների դեմ մեղադրանքը[3]։
1992-2003 թվականներից զբաղվել է փաստաբանական գործունեությամբ «Մորենո Օկամպո ընդ Ուորթման Հոֆրե» իրավաբանական ընկերությունում։ Մորենո Օկամպոն նաև Բուենոս Այրեսի համալսարանի քրեական իրավունքի ամբիոնի ասիստենտ է և իր ժամանակներում եղել է Սթենֆորդի համալսարանի և Հարվարդի իրավաբանական դպրոցի այցելու պրոֆեսոր։ Նա ծառայել է որպես խորհրդատու Համաշխարհային բանկի, Միջամերիկյան զարգացման բանկի և Միավորված ազգերի կազմակերպության[3]։ Եղել է Transparenc International խորհրդատվական խորհրդի անդամ։
2003 թվականին ընտրվել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ։ 2012 թվականի հունիսի 5-ին պաշտոնավարման տասնամյա ժամկետը լրանալուց հետո նրա տեղը զբաղեցրել է Գամբիայից իրավաբան Ֆատու Բենսուդան[4][5]։