From Wikipedia, the free encyclopedia
Լուի Ռենե Շառլ Մարի Դարտիժ դյու Ֆուրնե (ֆր.՝ Louis René Charles Marie Dartige du Fournet, կարճ՝ Լուի Դարտիժ դյու Ֆուրնե, մարտի 2, 1856, Պուտանժ, Ֆրանսիա - փետրվարի 15, 1940, Պերիկեո, Ֆրանսիա), Ֆրանսիական ծովուժի սպա, կարիերայի ավարտին՝ փոխծովակալ։
Լուի Դարտիժ դյու Ֆուրնե | |
---|---|
Louis Dartige du Fournet | |
1856-1940 | |
Ծննդավայր | Putanges-Pont-Écrepin |
Մահվան վայր | Պերիգյո |
Գերեզման | Q110337093?[1] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Զորատեսակ | Ծովային |
Կոչում | փոխծովակալ |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ |
Պարգևներ |
Լուի Դարտիժ դյու Ֆուրնեն ծնվել է 1856 թվականին, Ֆրանսիայի Օրն շրջանի Պութանժ քաղաքում։ 1872 թվականին ընդունվել է ֆրանսական բանակի ծովուժի սպայական վարժարան։ 1893 թվականի հուլիսի 13-ին «Բորի» մարտանավի կազմում։, «Քոմեթ» փոքր հրետանավակով հրամանատար Լուի Դարտիժը ապահովում է Մենամի գործողությունը՝ Բանգկոկի նավահանգիստն ազատելու համար։ Այս գործողության արդյունքում Ֆրանսիան ձեռք է բերում Մեկոնգի (ներկայիս Լաոս) ձախ ափը։ Հետագայում Լուի Դարտիժ դյու Ֆուրնեն «Փոթո» մեծ ռազմանավի հրամանատարի տեղակալ է դառնում, ապա Հյուսիսային ծովի նավատորմիղի մաս կազմող «Սուրքուֆ» մարտանավի հրամանատար[2]։
1909 թվականին Լուի Դարտիժ դյու Ֆուրնեն ենթածովակալի պաշտոն է ստանում։ Բալկանյան պատերազմի ժամանակ (1912-1913) ղեկավարում է Միջերկրական ծովի ֆրանսիական նավատորմիղը և փոխծովակալի պաշտոն է ստանում։ 1915 թվականի փետրվարին ստանձնում է նորաստեղծ ֆրանսական երրորդ նավատորմի հրամանատարությունը։ Նրա շտաբը Սիրիայում էր և նպատակ ուներ 1915 թվականի օգոստոսին իրականացնել թրքական տիրապետության տակ գտնվող ծովեզերքի պաշարումը[3]։
1915 թվականի սեպտեմբերի 5-ին, թուրքական ցեղասպանական ծրագրին դիմադրող Մուսա լեռան վրա դիրքավորված հայերը կարմիր խաչ կրող սպիտակ դրոշով գրավում են «Գիշեն» մարտանավի ուշադրությունը[3]։ Ծովակալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեն բարձր հրամանատարությունից հայերին օգնելու հրաման է խնդրում։ Հստակ պատասխան չստանալով, իր անձնական պատասխանատվությամբ սեպտեմբերի 12-13-ին 4080 հայերի վերցնում է «Ֆուդր», «դ'Էստրե», «Գիշեն», «Ամիրալ Շարնե» և «Դեզեքս» մարտանավերի վրա։ Ֆրանսիական ծովուժի երրորդ նավատորմը հայերին Եգիպտոսի Պորտ Սայիդ նավահանգիստ է հասցնում։
ՀետագայԼուի Դարտիժ դյու Ֆուրնեն ստանձնում է Արևելյան դաշնակից ուժերի նավատորմիղների հրամանատարությունը, որոնք պատրաստվում էին գրավել Բոսֆորը։ 1916 թվականի դեկտեմբերից հետո, երբ դաշնակից զինվորները Աթենքում պաշարման մեջ են ընկնում, ֆրանսիական ծովուժի նախարար Լուսիեն Լաքազը պաշտոնազրկում է Լուի Դարտիժ դյու Ֆուրնեին[4]։
Պաշտոնազրկվելուց հետո՝ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեն անցնում է հանգստի և ամուսնանում։ Մահացել է 1940 թվականի փետրվարի 16-ին Տորտոյն շրջանի Պերիկեո քաղաքում
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.