Լուկօյլ
նավթային ընկերություն / From Wikipedia, the free encyclopedia
«Լուկօյլ» ԲԲԸ, ռուսական նավթային ընկերություն։ Պաշտոնական անվանումը՝ «Լուկօյլ նավթային ընկերություն» ԲԲԸ[5]։ Ընկերության անվանումը եկել է նավթագործների քաղաքների առաջին տառերից (Լանգեպաս, Ուրայ, Կոգալիմ) և «օյլ» բառից (անգլ.՝ oil՝ նավթ)[6][7]։
Լուկօյլ | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն, հանրային ընկերություն և gas station chain? |
Հիմնադրված է | նոյեմբերի 25, 1991 |
Հիմնադիր | Vagit Alekperov? |
Վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Երկիր | Ռուսաստան |
Տնօրեն | Vagit Alekperov?[1] |
Արդյունաբերություն | նավթահանույթ և նավթարդյունաբերություն |
Ընդհանուր ակտիվներ | ▲6,86 տրլն ₽ (2021)[2] |
Հասույթ | ▲9,44 տրլն ₽ (2021)[2] |
Աշխատողների թիվ | 101 000 մարդ (2019)[3][4] |
Դուստր ընկերություններ | Լուկօյլ-Ավիա, Teboil?, LUKOIL-BULGARIA LTD?, Lukoil Serbia? և Lukoil Bielorussija? |
Սեփականատեր | Vagit Alekperov? և Լեոնիդ Ֆեդուն |
Կայք | lukoil.com(անգլ.) |
Բորսա | MCX: LKOH, Լոնդոնի ֆոնդային բորսա և Ֆրանկֆուրտի ֆոնդային բիրժա |
LUKOIL Վիքիպահեստում |
Ընկերության գործունեության հիմնական ձևերը՝ հետախուզություն, նավթի և բնական գազի հայտնաբերումն ու վերամշակումը, նավթի և նավթամթերքների իրացումը։
«Էքսպերտ» ամսագրի տվյալների համաձայն՝ «Գազպրոմ»-ից հետո իր շահույթի ծավալով երկրորդ ընկերությունը Ռուսաստանում (2012 թվականի արդյունքներով)[8]։ Մինչև 2007 թվականը համարվել է Ռուսաստանի ամենամեծ ընկերությունը արտադրանքի թողարկման ծավալով («Ռոսնեվթը» առաջ անցավ «ՅՈՒԿՈՍ»-ի ակտիվների գնումից հետո)[9]։ Ըստ ածխաջրածինների պաշարների՝ «ԼՈՒԿօյլը», իր սեփական տվյալներով, 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ, համարվել է երրորդ նավթային մասնավոր ընկերությունն աշխարհում (նավթի պաշարներով՝ առաջինը)[10]։
«Լուկօյլի» առևտրային ապրանքանիշը ռուսական երկու բրենդներից մեկն է, ներառված է 100 խոշոր առևտրային ապրանքանիշների ցուցակում՝ կազմված 2007 թվականի ապրիլին բրիտանական Financial Times ամսագրի կողմից[11]։ Այնուամենայնիվ, համանման վարկանիշների արդյունքներում, որը կազմվել է 2009 թվականին, 100-յակի մեջ «Լուկօյլը» չհայտնվեց[12]։
«Լուկօյլի» գլխավոր գրասենյակը գտնվում է Մոսկվայում, Սրետենյան բուլվարում։ Ինչպես նաև ընկերությունը ունի հյուսիսամերիկյան գլխավոր գրասենյակ Իսթ Մեդոուում՝ Նյու Յորքի արվարձաններից մեկում։