From Wikipedia, the free encyclopedia
Նավթ (հայերեն դասական ուղղագրութեամբ՝ նաւթ), բնական եղանակով հայտնվող, երկրի նստվածքային թաղանթում տարածված, յուղանման, յուրահատուկ հոտով, դյուրավառ հեղուկ։ Այն հայտնվում է երկրագնդի ժայռերի կազմավորումների մեջ և բաղկացած է բազմազան մոլեկուլային կշիռներով բարդ ածխաջրածիններից, ինչպես նաև այլ օրգանական բաղադրյալներից։ Առաջանում է գազանման ածխաջրածինների հետ միասին, 1,2-2 կմ-ից ավելի խորություն ունեցող հորիզոնականներում։ Երկրի մակերևույթի մոտ այն փոխարկվում է բարձր մալթայի (մածուցիկ նավթ), կիսակարծր ասֆալտի։
Ածխաջրածինների համաչափությունը խառնուրդի մեջ հույժ փոփոխական է, և սկսվում է կշռով 97 % թեթև նավթերից մինչև նույնիսկ 50 % ավելի ծանր նավթերում և բիտումեններում։
Նավթահումքի ածխաջրածինները առավելապես ալկաններ են, ցիկլոալկաններ և զանազան հոտավետ հիդրոկարբոններ, քանի որ նրա մյուս օրգանական խառնուրդներն բաղադրված են ազոտից, թթվածնից, և ծծումբից, և մետաղների փոքր հետքերից որոնցից են երկաթը, նիկելը, պղինձը և վանադիումը։ Ճշգրիտ մոլեկուլային բաղադրությունը տարբերվում է կազմավորումից կազմավորում, բայց քիմիական տարրերի համաչափությունը բավականին նեղ սահմաններում է տարբերվում՝ ըստ հետևյալը.[1]
Տարր | Տոկոսի շարք |
---|---|
Ածխածին | 83-ից մինչև 87 % |
Ջրածին | 10-ից մինչև 14 % |
Ազոտ | 0.1-ից մինչև 2 % |
Թթվածին | 0.1-ից մինչև 1.5 % |
Ծծումբ | 0.5-ից մինչև 6 % |
Մետաղներ | Պակաս, քան 1000 ppm (մասեր միլիոնում) |
Նավթի մասին առաջին հիշատակությունը հանդիպում է Անանիա Շիրակացու (7–րդ դար) «Աշխարհացույցում», որտեղ գրված է, որ Մեծ Հայքի օգտակար հանածոները և բնական հարստություններն էին երկաթը, ածուխը, նավթը, սալակը, ձիղկը, զառիկը, քարախունկը, «ակն բյուրեղը», աղերը, «ջերմուկքը» և այլն[5]։
Նավթի մասին հիշատակել են Մերձավոր և Միջին Արևելքում 15-րդ և 17-րդ դարերի ձեռագրերում, որպես բուժիչ միջոց մաշկային և բորբոքային հիվանդությունների դեպքում։ Ֆրանսիայում ապրող հույն գիտնական Էյրինի դե Էյրինսի աշխատությունը 1721 թվականին նավթի և ասֆալտի մասին առաջին գիտական հետազոտությունն է։ 1763 թվականին Մ. Լոմոնոսովը առաջինն է ենթադրել, որ նավթը առաջացել է բուսական նյութերից։ Դ. Մենդելեևը առաջ է քաշել անօրգանական ծագման վարկածը։
Նավթը մարդուն հայտնի է վաղ ժամանակներից, նրա կիրառության սկիզբը վերագրվում է մ.թ.ա VI հազարամյակին։ Այն տարբեր նպատակներով (լուսավորություն, դեղանյութեր, ներկանյութեր, շինարարական շաղախ, դիազմոսյան նյութ պատրաստելու համար և այլն) օգտագործել են Չինաստանում (մ.թ.ա. 220 թվականից), Բաբելոնում, Եգիպտոսում, Հյուսիսային Ամերիկայում և այլն։ Միջագետքում և Եգիպտոսում մ.թ.ա III հազարամյակում շենքերի, ջրապատնեշների, նավամատույցների և ճանապարհային շինարարության համար որպես ջրանթափանց և կապակցող նյութ օգտագործում էին ասֆալտից, ավազից և կրից շաղախ։ Նավթը այրում էին կանթեղներում, օգտագործում որպես դեղ, ռազմական գործում՝ բորի, ծծմբի և պղնձի հետ՝ «հրե նետեր» և «հրե կճուճներ» պատրաստելու համար։
Սկզբնական շրջանում նավթը հայթայթել են բաց եղանակով։ Հետախուզական մեխանիկական հորատմամբ նավթի արդյունահանման գաղափարը պատկանում է ամերիկացի Ջ. Բիսսելին (George Bissell ), իսկ գործնականում այն իրականացրել է Է. Դրեյքը (Edwin Drake) 1859 թվականի օգոստոսին՝ Թիթուսվիլում, Պենսիլվանիա նահանգում (ԱՄՆ)։ Նրա սկզբնական շուկան լուսավորության համար էր, իբրև կերոսին։
Համենայն դեպս, մինչև 1861 թվական տևեց մինչ դա սկսեց արտահանվել Եվրոպա, նավաստիների վախից՝ կերոսինից առաջացած կրակների և պայթյունների շնորհիվ։ Առաջին անգամ մի Ֆիլադելֆիացի բեռնառաքիչ էր, որ մի խումբ աշխատողների համոզեց մի նավթի նավ նստեն դեպի Եվրոպա՝ նրանց խմացնելով և խաբելով մի նավ նստեցնելով որ Լոնդոն հասավ։ Ամերիկական նավթը առաջին անգամ Ռուսաստան հասավ 1862 թվականին և այնտեղ մեծ ընդունելություն գտավ՝ հատկապես Սանկտ Պետերբուրգում[6]։
Ռուսաստանում առաջին հանքահորերը բացվել են 1864 թվականին Կուբանում, 1890 թվականին շահագործվել են Գրոզնիում, 1900 թվականին Ֆերգանայում։ 1870 թվականների սկզբից շահագործվել Բաքվի նավթը։ Մ.թ.ա. I դարում նավթը հոտազրկելու և մաքրելու համար թորում էին։ Նավթի առաջին թորման գործարանը կառուցվել է 1823 Մոզդոկի մոտ (Ռուսաստան), 1848 թվականին գործարկվել է Անգլիայում, 1849- ին Ֆրանսիայում։ Ս. Կիրի գործարանում (ԱՄՆ) 1854 թվականին կիրառվեց նավթանյութերի թթվահիմնային մաքրումը։ Էլզասում (Ֆրանսիա) 1854 թվականին նավթից և ասֆալտից ստացան քսայուղեր։ Առաջարկվեց ծանր նավթի ճնշման տակ թորման եղանակը (կրեկինգ), որի շնորհիվ կերոսինի ելքը 2,5-20 %-ից հասավ 28-60 %-ի (1866 թ. Ջ. Յունգ)։ 1875 թվականին ռուս Ա. Լետնինը մշակեց ներկանյութերի համար անհրաժեշտ արոմատիկ ածխաջրածինների ստացման արոմատիկ պիրոլիզային եղանակը։ Վ. Շուխովը և Մ. Գավրիլովը 1891 թվականին ստեղծեցին կրեկինգի ապարատ, որի սկզբունքները օգտագործվեցին ԱՄՆ- ում արդյունաբերական կրեկինգի սարքի կառուման ժամանակ (1915-1918 թ.թ.)։ Աշխարհում առաջին նավթամուղը կառուցվել է ԱՄՆ-ում 1865 թվականին և ուներ 6 կմ երկարություն։ Առաջինը Ռուսաստանում կառուցվել է 1978 թվականին։ Իսկ 1897-1907 թվականներին կառուցված Բաքու-Բաթում նավթամուղը 835 կմ երկարություն ուներ (16 հղման կայաններով) և ամենաերկարն էր այդ ժամանակ։
Ստորև ներկայացված է նավթի մեկական տակառի արժեքը ամեն տարվա սկզբում, որը համեմատելի դառնալու համար վերացված է 2008 թվականի արժույթով ԱՄՆ դոլարի՝ հաշվի առնելով գնաճը[8]։
Տարի | Միջազգային արժեք | ԱՄՆ արժեք | Պատերազմ |
---|---|---|---|
1972 | 10 | ||
1973 | 10 | Յոմ Քիփուր | |
1974 | 43 | 25 | |
1975 | 42 | 25 | |
1976 | 43 | 25 | |
1977 | 43 | 25 | |
1978 | 42 | 25 | |
1979 | 40 | 32 | |
1980 | 69 | Իրան-Իրաք | |
1981 | 76 | ||
1982 | 75 | ||
1983 | 72 | ||
1984 | 59 | ||
1985 | 57 | ||
1986 | 53 | ||
1987 | 30 | ||
1988 | 31 | ||
1989 | 22 | ||
1990 | 30 | Քուվեյթ | |
1991 | 37 | ||
1992 | 24 | ||
1993 | 24 | ||
1994 | 18 | ||
1995 | 23 | ||
1996 | 24 | ||
1997 | 30 | ||
1998 | 20 | ||
1999 | 13 | ||
2000 | 30 | ||
2001 | 24 | ||
2002 | 21 | ||
2003 | 31 | Իրաք | |
2004 | 29 | ||
2005 | 36 | ||
2006 | 58 | ||
2007 | 57 | ||
2008 | 91 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.