Լունա Լավգուդ
From Wikipedia, the free encyclopedia
Լունա Լավգուդ, կախարդ, Քսենոֆիլիուսի և Պանդորա Լավգուդի միակ երեխան և դուստրը։ Ծնվել է 1981 թվականի փետրվարի 13-ին[1]։ Նրա մայրը պատահաբար մահացել է իր հմայախոսքերի փորձարկման ժամանակ, երբ Լունան 9 տարեկան էր։ Նա մեծացել է իր հոր հետ, ով «Քեբլեր» ամսագրի խմբագիրն էր։ 1992-1999 թվականներին Լունան հաճախում է Հոգվարթս կախարդության և մոգության դպրոց և ընտրվում Րեյվենքլոյի ֆակուլտետի աշակերտ։ Լունան 14 տարեկանում մտնում է Դամբլդորի ջոկատ, որին ուսուցանում և առաջնորդում է Հարրի Փոթերը։ Հետագայում Լունան դառնում է կարևոր անդամ այդ ջոկատում։ Նա մասնակցեց Առեղծվածների բաժնի (1996) և Աստղագիտության աշտարակի ճակատամարտերին (1997): Դամբլդորի ջոկատը վերակազմավորվեց, երբ Հոգվարթսը գտնվում էր Լորդ Վոլան դե Մորտի իշխանության տակ։ Լունայի հայրիկի քաղաքական տարբեր հայացքների պատճառով մահաբերները Լունային առևանգում են և փրկագին պահանջում։ Լունային բանտարկում են Մալֆոյների կալվածքում։ Նա ազատեց Դոբիին մի քանի բանտարկյալների հետ 1998 թվականի գարնանը։ Նրանք հանգրվանեցին Շելլ ամառանոցում։ Լունան մտնում է Հոգվարթս և մասնակցում վերջնական Երկրորդ պատերազմին։
Հարրի Փոթերի աշխարհի կերպար | |
---|---|
{{{պատկեր}}} | |
Լունա Լավգուդ | |
Սեռ | իգական |
Մազերի գույն | շիկահեր |
Ֆակուլտետ | Ռևենքլո |
Կողմ | Փյունիքի Միաբանություն, Դամբլդորի ջոկատ, Ալբուս Դամբլդոր |
Առաջին հայտնվելը | «Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը» |
Դեր ֆիլմերում | էվաննա Լինչ |
Պատերազմից հետո Լունան վերադառնում է և Մագիզոլագետի (կախարդ բնագետ) հետ հայտնաբերում և դասակարգում է բազմաթիվ բուսատեսակներ, որոնք առաջ երբեք չեն հանդիպել։ Նա ամուսնացել է Ռոլֆ Սկամանդերի հետ և ունեցել 2 զույգ տղաներ՝ Լորքանը և Լիսանդերը։ Լունայի լավ ընկերներն էին Հարրի Փոթերը և Ջինի Ուիզլին։ Վերջիններս իրենց երրորդ աղջկա անունը դնում են ի պատիվ Լունայի՝ Լիլի Լունա Փոթեր։