բրազիլացի ճարտարապետ և քաղաքաշինարար From Wikipedia, the free encyclopedia
Լուսիո (Լուսիու) Մարսալ Ֆերրեյրա Րիբեյրու Լիմա Կոստա (պորտ.՝ Lúcio Marçal Ferreira Ribeiro Lima Costa, փետրվարի 27, 1902[1][2][3][…], Տուլոն - հունիսի 13, 1998[1][2][3][…], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), բրազիլացի ճարտարապետ և քաղաքաշինարար, ժամանակակից լատինաամերիկյան ճարտարապետության հիմնադիրներից մեկը։
Լուսիո Կոստա պորտ.՝ Lúcio Marçal Ferreira Ribeiro Lima Costa | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 27, 1902[1][2][3][…] |
Ծննդավայր | Տուլոն |
Մահացել է | հունիսի 13, 1998[1][2][3][…] (96 տարեկան) |
Վախճանի վայր | Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա |
Կրթություն | Ռիո դե Ժանեյրոյի դաշնային համալսարան, Escola Nacional de Belas Artes? և Royal Grammar School? |
Ուշագրավ աշխատանքներ | Gustavo Capanema Palace? և Pilot Plan of Brasília? |
Պարգևներ | |
Lúcio Costa Վիքիպահեստում |
Ծնվել է Ֆրանսիայում` բրազիլացի ծովակալի ընտանիքում, սովորել է Անգլիայում և Շվեյցարիայում։ 1917 թվականին տեղափոխվել է Բրազիլիա, որտեղ ավարտել է գեղարվեստի դպրոցը։ 1920-ականների վերջին համագործակցել է մոդեռնիստ Գրեգորի Վարշավչիկի (քաղաք Վարշավա) հետ, 1930 թվականին ղեկավարել է դպրոցը։ Կոստան եղել է լավ ուսուցիչ, նրա մերձավոր աշակերտ կարելի է համարել Օսկար Նիմեյերին։ Կոստայի 1930-ական թվականների աշխատանքներից առավել հայտնի է Ռիո դե Ժանեյրոյում կրթության և առողջապահության նախարարության շենքը (Գուստավո Կապանեմայի պալատ)։ Այնտեղ նկատելի է Շառլ Էդուար լը Կորբյուզիեի ազդեցությունը (նա մասնակցել է նախագծին նախնական փուլում), բայց կա նաև ավանդական գաղութային ոճի փոխառություն, ֆունկցիոնալ բրիզ-սոլեյները կից են ազուլեժու հախճասալիկներին։
1930-ական և 1940-ական թվականներին Կոստան ստեղծել է մի քանի այլ ծրագրեր. Նյու Յորքի միջազգային տոնավաճառի տաղավարը (Նիմեյերի հետ համատեղ), Ռիոյում Ռուսաստանի ներկայիս հյուպատոսությունը, Լարանժեյրասի այգին։ 1952 թվականին, Կորբյուզեի հետ համատեղ, նա մշակել է Փարիզի համալսարանական քաղաքի Մեզոն Դե Բրազիլ (Բրազիլիայի տուն) նախագիծը։
1957 թվականին Կոստան ներկայացրել է նոր մայրաքաղաքի` Բրազիլիայի իր նախագիծը, որը նրան համաշխարհային ճանաչում է բերել։ 1960 թվականին ընտրվել է Հարվարդի համալսարանի պրոֆեսոր։ Դրանից հետո ճարտարապետը քիչ նախագծեր է ստեղծել` կենտրոնանալով պատմական և գեղարվեստական ժառանգության ինստիտուտում աշխատանքի վրա։
Մահացել է 1998 թվականին՝ թողնելով երկու դուստր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.