«Լուսնկա գիշեր», ռուս նկարիչ Իվան Կրամսկոյի (1837—1887) նկարը, որն ստեղծվել է 1880 թվականին։ Այն գտնվում է Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում։ Նկարի չափերն են՝ 178.8 × 135.2 սմ[1][2][3].

Արագ փաստեր Լուսնկա գիշեր, տեսակ ...
Լուսնկա գիշեր
Thumb
տեսակգեղանկար
նկարիչԻվան Կրամսկոյ
տարի1880
բարձրություն178,8 սանտիմետր
լայնություն135,2 սանտիմետր
նյություղաներկ և կտավ
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ
Ծանոթագրություններ
Փակել

Նկարի վրա աշխատելու ժամանակ նկարիչն այն կոչում էր «Հին կաղամախիներ» և «Կախարդական գիշեր», իսկ առաջին ցուցադրության ժամանակ անվանեց պարզապես «Գիշեր»[1]։

Պատմություն

Կրամսկոյը «Լուսնկա գիշեր» նկարի վրա սկսել է աշխատել 1879 թվականին։ Այն ցուցադրվել է Գեղարվեստական շրջիկ ցուցադրության 8-րդ ցուցահանդեսին, որը կայացել է Սանկտ Պետերբուրգում 1880 թվականին[1]։

1880 թվականին կտավը ձեռք է բերել Սերգեյ Տրետյակովը և ավելացրել է իր հավաքածուին։ 1892 թվականին Սերգեյ Տրետյակովի մահից հետո, ըստ վերջինիս կտակի, կտավը հանձնվել է Տրետյակովյան պատկերասրահին[1][4][5]։

Նկարագիր

«Լուսնկա գիշեր» նկարը համարվում է Կրամսկոյի ամենաքնարական կտավներից մեկը։ Նկարում պատկերված է ճերմակաթույր զգեստով կին, որը նստած է ծառի տակ դրված նստարանին՝ լուսնի լույսի ներքո[6]։

Նկարի ավելի վաղ տարբերակում կնոջ կերպարը մարմնավորել է Աննա Իվանովնա Պոպովան (1860—1942)՝ Դմիտրի Մենդելեևի ապագա կինը։ Իսկ վերջնական տարբերակում որպես բնորդ է հանդես եկել Սերգեյ Տրետյակովի երկրորդ կինը՝ Ելենա Անդրեևնա Տրետյակովան (աղջկական ազգանունը Մատվեևա)[1]։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.