From Wikipedia, the free encyclopedia
Լրագրող (ժուռնալիստ, թղթակից), մարդ, որը զբաղվում է տեղեկատվության հավաքմամբ, գրանցված զանգվածային լրատվության միջոցների համար նյութերի ստեղծմամբ, խմբագրմամբ ու ձևավորմամբ, կամ էլ զբաղվում է այդ գործունեությամբ սեփական նախաձեռնությամբ։
Լրագրողը հարցազրույց է վերցնում | |
Մասնագիտություն | |
---|---|
Հոմանիշներ | ժուռնալիստ, թղթակից |
Հետաքննական լրագրություն, Լրատվական ոճ, Լուսանկարչություն, Սոցիալական մեդիա | |
Գործունեության ոլորտ | ժուռնալիստիկա |
Նկարագրություն | |
Պահանջվող կրթություն | Լրագրություն |
Կապված մասնագիտություններ | Սոցիոլոգիա Վիճակագրություն Հոգեբան |
Լրագրողի աշխատանքը կոչվում է լրագրություն։ Լրագրողը կարող է աշխատել ընդհանուր թեմաներով կամ մասնագիտանալ որոշակի թեմաներով։ Այնուամենայնիվ, լրագրողների մեծ մասը մասնագիտանում է որոշակի թեմաներով և համագործակցելով այլ լրագրողների հետ, ստեղծում է լրատվամիջոցներ, որոնք պատմում են շատ տարբեր երևույթների մասին[1]։ Օրինակ, սպորտային լրագրողը գրում է սպորտային նորությունների մասին, բայց այս լրագրողը կարող է մասը լինել մի ամսագրի, որը պատմում է շատ տարբեր թեմաների մասին:Լրագրությունը պահանջում է պատասխանատվություն։
Լրագրողն ունի շատ իրավունքներ և պարտականություններ։ Դրանք բոլորը սահմանված են մամուլի, ռադիոյի և հեռուստատեսության ոլորտները կարգավորող օրենքներով[2]։
Իրադարձային լրագրողն այն լրագրողն է, ով ուսումնասիրում է, գրում և հաղորդում է` լինելով դեպքի վայրում, անց է կացնում հարցազրույցներ, հետազոտություններ է անում և հրապարակում է պատրաստում։ Տեղեկատվության հավաքման գործընթացը երբեմն կոչվում է «հաղորդում»։ Կախված համատեքստից` լրագրող տերմինը կարող է ներառել խմբագիր, հոդվածագիր կամ էլ լուսանկարիչ իմաստները։
Լրագրության մեջ ձևավորվել են լրագրության էթիկայի որոշակի նորմեր։ Օբյեկտիվությունն ու անաչառությունն ամենապարզ ու առաջնային սկզբունքներն են։ Իսկ լրագրության առավել ազատ ուղղություններ, ինչպես, օրինակ, սոցիալական ցանցերը, բլոգները կամ էլ քարոզչության և որոշակի հայացքներ տարածելու համար օգտագործվող հարթակները միջազգայնորեն ընդունված են որպես լրագրության ոչ օբյեկտիվ տեսակներ։
Լրագրողները երբեմն վտանգում են իրենց կյանքը, հատկապես, երբ նրանք հաղորդում են զինված հակամարտության գոտիներից կամ այն պետություններից, որտեղ չեն հարգում մամուլի ազատությունը։ Այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Լրագրողների պաշտպանության կոմիտեն և Լրագրողներ առանց սահմաններին, զեկույցներ են հրապարակում լրագրության ազատության և լրագրողների ազատության վերաբերյալ։ 2011 թվականի տվյալներով, 1992 թվականից հետո աշխարհում սպանվել է 887 լրագրող, որոնցից 71%-ն սպանվել է, 17%-ը` մահացել պատերազմական գոտիներում և 11%-ը մահացել են վտանգավոր հանձնարարությունների ժամանակ։ Լրագրողների համար ամենամահաբեր 10 պետություններն են Իրաքը, Ֆիլիպինները, Ռուսաստանը, Կոլումբիան, Մեքսիկան, Ալժիրը, Պակիստանը, Հնդկաստանը, Սոմալին, Բրազիլիան և Շրի Լանկան[3]։
Լրագրողների պաշտպանության կոմիտեն նաև զեկույցներ է հրապարակում բանտարկված լրագրողների վերաբերյալ։ Այս ցուցանիշով «առաջատար» են Թուրքիան[4], Չինաստանը, Իրանը, Էրիթրեան, Բիրման, Ուզբեկստանը, Վիետնամը, Կուբան, Եթովպիան և Սուդանը[5]։
Բացի ֆիզիկական վնասվածքները, լրագրողները նաև հոգեբանական ճնշումների են ենթարկվում։ Սա հատկապես վերաբերվում է պատերազմական գոտիներում աշխատող լրագրողներին, սակայն այս լրագրողների խմբագրությունները հաճախ չեն իմանում, թե ինչպես ճիշտ վարվել ռազմական գոտում աշխատող լրագրողների հետ։ Այս դեպքում լրագրողներին անհրաժեշտ է շարունակական հոգեբանական օժանդակություն։ Այնուամենայնիվ, նմանատիպ օգնություն տրամադրող մի քանի կազմակերպություններ կան[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.