հայ արձակագիր, գրող From Wikipedia, the free encyclopedia
Լևոն Վանիկի Խեչոյան (դեկտեմբերի 8, 1955, Բարալեթ, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 8, 2014, Երևան, Հայաստան), հայ արձակագիր, ազատամարտիկ[1]։
Լևոն Խեչոյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 8, 1955 |
Ծննդավայր | Բարալեթ, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | հունվարի 8, 2014 (58 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | գրող և արձակագիր |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտ (1983) և Շիրակի պետական համալսարան |
Պարգևներ | |
Կայք | levonkhechoian.com |
Լևոն Խեչոյան Վիքիդարանում | |
Levon Khechoyan Վիքիպահեստում |
1983 թվականին ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ 1987 թվականից ապրել է Հրազդան քաղաքում։ 1988 թվականից նրա ստեղծագործությունները սկսում են տպագրվել հանրապետական մամուլում։ Անդրանիկ ժողովածուն լույս է տեսել 1991 թվականին՝ «Խնկի ծառեր» վերնագրով։ 1995 թվականին լույս է տեսել «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» պատմավեպը, որը թարգմանվել է ռուսերեն[2]։
Վերջին՝ «Մհերի դռան գիրքը» լույս է տեսել գրողի մահից մեկ շաբաթ անց՝ 2014 թվականի հունվարի 15-ին[3]։ Մասնակցել է Արցախյան պատերազմին։
Լևոն Խեչոյանի ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, անգլերեն, իսպաներեն, գերմաներեն և այլ լեզուներով։ Խեչոյանի ստեղծագործություններում անընդհատ նկատվում է հայերի կողմից 20-րդ դարում վերապրած ողբերգությունների հիշատակը՝ սկսած 1915 թվականի եղեռնից մինչև Սպիտակի երկրաշարժը և 90-ականների պատերազմները, սակայն բացակայում են առասպելականացումը և հերոսացումը՝ փոխարեն առկա է խորը վիշտը։
1999 թ. «Սև գիրք, ծանր բզեզ» վեպի համար արժանացել է Հայաստանի պետական «Ոսկե եղեգն» մրցանակի։
2004 թվականին պարգևատրվել է «К 100-летию М.А. Шолохова» հուշամեդալով։
2006 թվականի սեպտեմբերի 29-ին ստացել է Թէքէեան Մշակութային միության «Հայկաշէն Ուզունեան» Գրական մրցանակը՝ «Հունիսի հինգը և վեցը» գրքի համար։
2013 թվականին Հայաստանի Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով[4], սակայն հրաժարվել է ստանալ մեդալը, նշելով՝ «Ես շնորհակալ եմ վստահության համար, սակայն երբ մեր երկրում այս չափի է հասել արտագաղթի ծավալները, ու դրան զուգահեռ՝ սոցիալական ծանր պայմաններին չդիմանալով՝ իմ ազատամարտիկ եղբայրներն այսօր նստացույց են անում, ես այդ մեդալն ընդունել չեմ կարող»[5]։
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.