From Wikipedia, the free encyclopedia
«Փառապանծ մնա, մեր ազա՛տ Հայրենիք» (ռուս.՝ Славься, Отечество наше свободное!), ԽՍՀՄ պետական օրհներգը (ռուս.՝ Государственный гимн СССР) 1943-1991 թվականներին։ ընդունվել է 1943 թվականին «Ինտերնացիոնալի» փոխարեն։ Տեքստը գրել են Սերգեյ Միխալկովն ու Գաբրիել Էլ-Ռեգիստանը, իսկ երաժշտությունը հեղինակել է Ալեքսանդր Ալեքսանդրովը։
ԽՍՀՄ օրհներգ | |
---|---|
Տեսակ | օրհներգ |
Բառերի հեղինակ | Սերգեյ Միխալկով և Գաբրիել Էլ-Ռեգիստան |
Երգահան | Ալեքսանդր Ալեքսանդրով |
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | օրհներգ |
Հիմք | Bolşevik Parti Marşı? |
Թարգմանություններ | เพลงชาติสหภาพโซเวียต (พ.ศ. 2520)? և Translation:State Anthem of the Soviet Union (literal translation)? |
National anthems of Russia and the Soviet Union Վիքիպահեստում |
1922 թվականին Խորհրդային Միության կազմավորումից մինչև 1943 թվականը որպես հիմն օգտագործվել է «Ինտերնացիոնալ» ֆրանսիական երգը, որ նվիրված է Փարիզյան կոմունայի ապստամբությանը։ Երգի տեքստը հեղինակել է Էժեն Պոտիեն, երաժշտությունը՝ Պիեռ Դեգեյտերը, ռուսերեն թարգմանվել է Արկադի Կոցի կողմից (1902)։ 1938 թվականին կոմպոզիտոր Ալեքսանդր Ալեքսանդրովն ու բանաստեղծ Վասիլի Լեբեդև-Կումաչը գրել են «Բոլշևիկների կուսակցության հիմնը» (ռուս.՝ «Гимн партии большевиков», ոչ պաշտոնական), որն արժանանում է Ստալինի հավանությանը և պարբերաբար հնչում կուսակցական համագումարներում[1]։
Հայրենական մեծ պատերազմի սկսվելուց հետո խորհրդային գաղափարախոսությունն անցում է կատարել ինտերնացիոնալիզմից նացիոնալիզմին[2]․ վերականգնվում է Ալեքսանդր Նևսկու շքանշանը, զիջումներ են արվում ուղղափառ եկեղեցու նկատմամբ և այլն։ Արևմտյան դաշնակիցների հետ հարաբերությունների բարելավման համար Թեհրանի կոնֆերանսի նախօրեին ցրվում է Կոմինտերնը։ Այդ ֆոնի վրա 1942 թվականին[3][4] որոշվել է հրաժարվել «Ինտերնացիոնալից», որն ասոցացվում էր համաշխարհային հեղափոխության պլանների հետ, և ստեղծել նոր հիմն՝ հարազատ հայրենասիրական գաղափարներին[5]։
ԽՍՀՄ հիմն գրելու մրցույթն անցկացվել է 1943 թվականին։ Հիմնի ստեղծման կառավարական հանձնաժողովը ղեկավարել է Կլիմենտ Վորոշիլովը։ Մրցույթին մասնակցելու համար յուրաքանչյուր կոմպոզիտոր ստացել է 100 հազար ռուբլի պարգև, ինչպես նաև ևս 4 հազար ռուբլի յուրաքանչյուր տարբերակի համար։ Բաց մրցույթին մասնակցել է 170 կոմպոզիտոր, որոնք ներկայացրել են հիմնի 223 տարբերակ[6]։ Թեկնածուների թվում է եղել կոմպոզիտոր Բորիս Ալեքսանդրովի «Да здравствует наша держава» երգը[7]։ Հիմնի տեքստի իրենց տարբերակներն են ներկայացրել 19 բանաստեղծներ, որոնց թվում են եղել Վասիլի Կումաչ-Լեբեդևը, Վիկտոր Գուսևը, Նիկոլայ Տիխոնովը, Միխայիլ Իսակովսկին, Պավել Անտոկոլսկին, Սամեդ Վուրղունը, Եվգենի Տոլմատովսկին։
Մեծ թատրոնի Բեթհովենյան սրահում լսումները շարունակվել են մինչև 1943 թվականի նոյեմբերի 16-ը, երբ վերջին փուլ են անցել հիմնի երաժշտության երեք տարբերակներ՝ Ալեքսանդր Ալեքսանդրովի «Բոլշևիկների կուսակցության հիմնը», Դմիտրի Շոստակովիչի և Արամ Խաչատրյանի համատեղ տարբերակը և Յոհան Տուսկիայի տարբերակը։ 1943 թվականի դեկտեմբերի 14-ին ՀամԿ(բ)Կ ԿԿ քաղբյուրոյի որոշմամբ հաստատվել է Ալեքսանդր Ալեքսանդրովի, Սերգեյ Միխալկովի և Գաբրիել Էլ-Ռեգիստանի տարբերակը։ Հիմնի տեքստը Կունցևոյի ամառանոցում ուղղել է անձամբ Ստալինը[8][9]։ Եթե «Բոլշևիկների կուսակցության հիմնում» ոչ մի բառ չկար Ռուսաստանի մասին, ապա հիմնի նոր տեքստում (նույն երաժշտությամբ) ընդգծված էր ազգային բաղադրիչը․ գովերգվում էր «Հզոր Ռուսաստանը» և ընդհանրապես խոսք չկար կուսակցության մասին[5]։
Նոր հիմնն առաջին անգամ խատարվել է 1944 թվականի հունվարի 1-ի գիշերը Սերգեյ Վասիլենկոյի երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար նախատեսված տարբերակով։ Սակայն դա դուր չի եկել երկրի բարձրագույն ղեկավարությանը, և նույն թվականի մարտին շտապ կարգով կատարվել է երկրորդ խմբագրումը (նվագախմբի համար գործիքավորել է Դմիտրի Ռոգալ-Լևիցկին)[10]։ Այդ տարբերակն առաջին անգամ հնչել է Համամիութենական ռադիոյով 1944 թվականի ապրիլի 17-ի լույս 18-ի գիշերը[11]։ ԽՍՀՄ օրհներգի երաժշտությունը ներկայում օգտագործվում է որպես Ռուսաստանի օրհներգի երաժշտություն։
Հիմնի մասին հնչել են տարբեր կարծիքներ։ Օրինակ՝ Միխայիլ Պրիշվինը 1943 թվականի դեկտեմբերի 21-ին իր օրագրում գրել է․ «Հիմնը, որ ստեղծվել է Միխալկովի և Էլ-Ռեգիստանի կողմից, ծանր տպավորություն թողեց․ ռազմաճակատի այդպիսի մեծ գործերն այդպիսի խղճուկ արտահայտություն են գտել պոեզիայում»[12]։
1944-1956 թվականներին[13] հիմնը կատարվել է իր նախնական տարբերակով՝ ներառյալ հիշատակությունը Ստալինի մասին։ Պատմական գրականության մեջ հանդիպում են պնդումներ, թե դեռ պաշտոնական ապաստալինիզացիայի սկսվելուց առաջ՝ 1955 թվականի դեկտեմբերին, Նիկիտա Խրուշչովը գաղտնի հայտարարել է նոր հիմնի մրցույթ[14]։ Դիտարկվել են Ս․ Միխալկովի, Մաքսիմ Ռիլսկու և Մ․ Իսակովսկու ներկայացրած տեքստերը, պահպանվել է վերջինիս տեքստի համար Շոստակովիչի գրած նոտաների ձեռագիրը[14]։ Այնուամենայնիվ՝ պաշտոնական մրցույթ այդ ժամանակ չի եղել։
1956-1977 թվականներին հիմնը կատարվել է առանց խոսքերի[15]։ 1970 թվականին Ս․ Միխալկովի կողմից պատրաստվել է հիմնի տեքստի մշակված տարբերակը[16]։ Մինչ Խորհրդային Միության անկումը[13] հիմնը կատարվել է նոր խմբագրությամբ, որը հաստատվել էր ԽՍՀՄ Գերագույն խորհրդի՝ 1977 թվականի մայիսի 27-ի հրամանով։ Նոր տարբերակում բացակայում են Ստալինի, երջանկության, փառքի (ժողովուրդների), հաղթանակների («հաղթանակից հաղթանակ»), բանակի մասին հիշատակումները, և ավելացվել են կուսակցությանն ու կոմունիզմին վերաբերող բառեր։
1990 թվականի նոյեմբերի 23-ից հիմնը դարձել է բացառապես միութենական, քանի որ իր հիմնը չունեցող վերջին հանրապետությունը՝ ՌՍՖՍՀ-ը, ընդունել է սեփական հիմնը («Патриотическую песню», Միխայիլ Գլինկա)[17]։ Որպես հանրապետական հիմն՝ այն վերջին անգամ հնչել է 1991 թվականի դեկտեմբերի 26-ին՝ ԽՍՀՄ գոյության վերջին օրը։ Անկախ Լիտվայում, Լատվիայում, Վրաստանում և Ուկրաինայում[18] ԽՍՀՄ հիմնի հրապարակային կատարումն արգելված է օրենքով, ինչպես կոմունիստական մյուսն խորհրդանիշների օգտագործումը[19]։
1943-1956[20] | 1977-1991[21] |
---|---|
Союз нерушимый республик свободных |
Союз нерушимый республик свободных |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.