բույսերի տեսակ From Wikipedia, the free encyclopedia
Խնձորենի արևելյան (լատին․՝ Տorbus torminalis), վարդազգիների ընտանիքին պատկանող, խնձորենի ցեղի բույս։
Խնձորենի արևելյան | |
Խնձորենի արևելյան | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Վարդածաղկավորներ (Rosales) |
Ընտանիք | Վարդազգիներ (Rosaceae) |
Ենթաընտանիք | Խնձորայիններ (Maloideae) |
Ցեղ | Արոսենի (Sorbus) |
Տեսակ | Խնձորենի արևելյան (S. torminalis) |
Միջազգային անվանում | |
Sorbus torminalis Crantz, 1763 | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ Տաքսոնի տարածվածությունը |
Մինչև 25 մ բարձրությամբ գեղազարդային, մեղրատու բույս է։ Ընձյուղները, տերևները և բողբոջները մերկ են։ Տերևները կլորաձվաձև են կամ լայն օվալաձև, սրածայր փոքր բլթակներով։ Ծաղկաբույլերը բազմածաղիկ են, սպիտակ պսակաթերթիկներով։ 1,2 մմ երկարությամբ շագանակագույն, ձվաձև կամ տանձաձև պտուղները երբեմն գնդաձև են[1]։
Տարածված է Կովկասում, Ուկրաինայում, Ղրիմում, Արևմտյան Եվրոպայում, Փոքր Ասիայում։ Մեր հանրապետության սահմաններում հանդիպում է Շամշադինի և Իջևանի շրջաններում, Զանգեզուրում, Մեղրիում, որտեղ տարածված է միջին լեռնային գոտում, ծովի մակարդակից մինչև 1800 մ բարձրությունների վրա, կաղնեբոխային անտառներում[1]։
Հանդիպում է Հայաստանի բոլոր մարզերում։ Աճում է ստորին և միջին, երբեմն նաև վերին լեռնային գոտիների հովտային անտառներում, այգիներում և պուրակներում[1]։
Բուժական նպատակներով օգտագործում են պտուղներն ու տերևները։ Բնի և ճյուղերի կեղևից ստանում են դեղին, կանաչ, շագանակագույն և սև ներկանյութեր[1]
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.