Մեղրի
քաղաք Հայաստանում From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Մեղրի, քաղաք Հայաստանի Սյունիքի մարզի Մեղրի համայնքում[1]՝ հայ-իրանական միջպետական սահմանին մոտ։
Այս հոդվածը քաղաք Մեղրու մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Մեղրի (այլ կիրառումներ)։
Remove ads
Անվանում
Մեղրիի անվան ծագման մասին կան տարբեր վարկածներ։ Անվանումը երբեմն կապվում հնում այստեղ ստացվող մեղրի կամ տեղական քաղցրահամ թզի մեղրի նմանվող հյութի հետ։ Ոմանք համարում են, որ Մեղրիի անվանումը ծագել է պարսկերեն միհր («արև» նշանակությամբ) բառի հնչյունափոխությունից։ Մի ավանդության մեջ Հայոց Արշակ Բ թագավորը Մեղրիի գինին խմելիս բացականչել է՝ «Գինու չէ նման, այլ մեղրի»[2]։
Remove ads
Աշխարհագրություն
Մեղրին գտնվում է Մեղրի գետի ստորին հոսանքի աջ ափին՝ ձգված նեղ գետահովտի երկարությամբ։ Աջափնյա մասը, որը վաղ ժամանակներում եղել է ավանի Մեծ թաղը, ընկած է բարձր և բուսականությունից զուրկ Սև լեռան ստորոտում։ Ձախափնյա մասը, որը գտնվում է նախկին ավանի Միջին ու Փոքր թաղամասերի տեղում, տարածվում է Գանձափարախ լեռան 3 ճյուղերի ձորաբերաններին և լեռան չոր ու ժայռապատ բարձրադիր լանջերից աստիճանաբար իջնում է դավանդնվերով մինչև գետի ծառապատ ափերը։ Քաղաքի ժայռամասերն ու գետամերձ տները թաղված են այգիների մեջ։ Ունի հարավային տաք կլիմա[3]։
Remove ads
Պատմություն
Տարածքը բնակեցված է եղել դեռևս նախնադարում։ Հայտնաբերվել են բրոնզի և երկաթի դարերի նյութական մշակույթի մնացորդներ։ 5-րդ դարի սկզբին կոչվել է Կարճավան, հիմնվել է Սմբատ 1-ի կողմից։ Ենթարկվել է թաթարական և թուրքմենական ցեղերի ասպատակություններին։
18-րդ դարի սկզբին մեղրեցիները մասնակցել են Դավիթ Բեկի գլխավորած ազատագրական շարժմանը[4]։
Պատմամշակութային հուշարձաններ
Մեղրիի տեսարժան վայրերից հատկապես կարելի է առանձնացնել Մեղրիի ամրոցը (17-րդ դար), Սուրբ Աստվածածին Մեծ Թաղի եկեղեցին (17-րդ դար) և Սուրբ Աստվածածին Փոքր Թաղի եկեղեցին (17-րդ դար)։ Քաղաքի մոտակայքում գտնվում է Մեղրու վանքը (15-18-րդ դարեր)։
- 1900-1904
- 1902
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads