From Wikipedia, the free encyclopedia
Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերո (իսպ.՝ José Luis Rodríguez Zapatero, օգոստոսի 4, 1960, Վալյադոլիդ), Իսպանիայի վարչապետ (2004-ի մարտի 14-ից- մինչև 2011-ի դեկտեմբերի 21-ը)։ Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցության առաջին քարտուղար։
Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերո | |
José Luis Rodríguez Zapatero | |
Իսպանիայի Վարչապետ | |
Ստանձնեց պաշտոնը՝ | ապրիլի 17, 2004 |
---|---|
Լքեց պաշտոնը՝ | Դեկտեմբերի 21, 2011 |
Կուսակցություն՝ | Իսպանական սոցիալիստական բանվորական կուսակցություն |
Ծննդյան օր՝ | օգոստոսի 4, 1960[1][2][3][…] (64 տարեկան) |
Ծննդավայր՝ | Վալյադոլիդ, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա[4] |
Ամուսին ՝ | Sonsoles Espinosa Díaz? |
Երեխաներ՝ | Լաուրա Ալբա |
Պարգևներ՝ | |
Իր կառավարման ընթացքում հիմնական գործառնույթներից էին իսպանական զորքերի Իրաքից դուրս բերումը, ինչը արդյունք էր ԱՄՆ նախագահ Ջորջ Ու. Բուշի հետ երկար բանակցությունները և Աֆղանստանում իսպանական զորքերի քանակի մեծացումը, միասեռականների ամուսնությունների օրինականացումը, ԷՏԱ բասկյան շարժման հետ խաղաղության հաստատումը և մի շարք ինքնավար համայնքներում բարեփոխումների իրականացումը, մասնավորապես Կատալոնիայի նոր կարգավիճակի հաստատումը։
Սապատերոն ծնվել է Վալյադոլիդում, Խուան Ռոդրիգես Գարսիայի (ծնված 1928), իրավաբան և Մարիա դե լա Պուրիֆիկացիոն Սապատերոյի (Վալյադոլիդ, 1927 – Մադրիդ, 30 հոկտեմբեր 2000) ընտանիքում։ Նա մեծացել է Լեոնում, նրա ընտանիքը արմատներով այստեղից էր[11]։
Նրա հորական պապը՝ Խուան Ռոդրիգես Լոզանոն եղել է Հանրապետության կապիտան և սպանվել է Ֆրանցիսկո Ֆրանկոյի բանակի կողմից, քանի որ նա հրաժարվել էր կռվել Ֆրանկոյի կողմից[12]։ Նրա պապուն դավադրաբար հանձնել են ֆաշիստներին մինչև Սապատերոյի ծնվելը[13]։
Սապատերոն սովորել է իրավագիտություն Լեոնի համալսարանում` ավարտելով այն 1982 թվականին։
ԱՍվարտելուց հետո Սապատերոն դասավանդել է Լեոնի համալսարանում մինչև 1986 թվականը (համատեղությամբ քիչ ժամեր ունենալով նա դասավանդել է մինչև 1991 թվականը)։
Ռոդրիգեսը 1981 թվականին Լեոնում հանդիպել է Սոնսալես Էսպինոսային։ Նրանք ամուսնացել են 1990 թվականի հունվարի 27-ին, ունեն երկու դուստր` Լաուրա և Ալբա։
Ունենալով տարկետում որպես ուսանող այնուհետև որպես գիտաշխատող Սապատերոն չի ծառայել բանակում։ Որպես Խորհրդարանի անդամ նա վերջնականապես ազատվեց ծառայությունից[14]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.