From Wikipedia, the free encyclopedia
Խորակերտի վանք (Խոջիկ վանք[2]), 13-րդ դարի ճարտարապետական հուշարձանախումբ Լոռու մարզի Ջիլիզա[3] գյուղում՝ տեղակայված Լալվար լեռան արևմտյան փեշերին։ Վանական համալիրը ներկայում գտնվում է Վրաստանի սահմանապահների վերահսկողության գոտում[4]։
Խորակերտի վանք | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք և մշակութային արժեք |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Ջիլիզա[1] |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Գուգարաց թեմ |
Հոգևոր կարգավիճակ | Չգործող |
Հիմնական ամսաթվերը | 13-րդ դար |
Ներկա վիճակ | Կանգուն |
Կազմված է | Գավիթ, Գերեզմանոց, Եկեղեցի Սբ. Աստվածածին, Եկեղեցի, Մատուռ, Մատուռ, Շրջապարիսպ և Սեղանատուն |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Կառուցման սկիզբ | 12-րդ դար |
Կառուցման ավարտ | 13-րդ դար |
Հիմնադրված | 13-րդ դար |
Գմբեթ | 1 |
Khorakert Վիքիպահեստում |
Խորակերտի վանքի շրջակայքի հնագույն շինությունների հետքերը թույլ են տալիս ենթադրել, որ այդտեղ է եղել Խորակերտ կամ Խոռակերտ քաղաքը, որի հիմնադրումը Վարդան պատմիչը վերագրում է Հայկի որդի Խոռին[5]։ Քաղաքը 9-րդ դարի Սմբատ Բ թագավորի հրամանով ժառանգել է Աշոտ Գ Ողորմածի որդի Գուրգենը։ Երբեմնի պարսպապատ համալիրից պահպանվել են միջնադարյան եկեղեցին, կիսավեր գավիթը, մատուռների, սեղանատան ավերակները, քանդակազարդ գերեզմանաքարերը[5]։
Ըստ եկեղեցու արևմտյան ճակատի արձանագրության, վանքը և գավիթը կառուցվել են 1251 թվականին։ Ըստ Ա. Յակոբսոնի ճարտարապետական ոճական վերլուծության՝ եկեղեցին հիմնականում XI դարի կառույց է, որի վերին մասը լրացվել է 1251 թվականին։
Արտաքուստ 9,6 մ X 14,6 մ չափերի, ուղղանկյուն, արևելքից երկու «հայկական խորշերով» եկեղեցին ներքուստ խաչաձև է՝ երկարած արևմուտք-արևելք առանցքով և չորս անկյուններում ավանդատներով, արևմտյան և հարավային մուտքերով։ Առանձնահատուկ է եկեղեցու գմբեթը (հայկական ճարտարապետության նմանատիպ միակ օրինակը), որի ութանիստ թմբուկը կեսից ցած կազմված է 30 վեցնիստանի սյուներից (բարձրությունը՝ 2 մ), որոնք շատ խիտ տեղադրված, ստեղծում են նեղլիկ բացվածքների տպավորություն։ Նրանց խարիսխներն ու խոյակները կիպ են իրար։ Գմբեթը հիմնվում է 6 փոխհատվող կամարներից կազմված կառուցվածքային հիմնակմախքին և կենտրոնում ավարտվում շթաքարով ձևավորված ավելի փոքր գմբեթով[5]։
Եկեղեցու ճակատները պարզ են, գրեթե զուրկ հարդարանքից։ Ներսում տեղ-տեղ պահպանվել են սվաղի մնացորդներ։ Գավիթը (13,1 մ X 13,1 մ չափերի) պատկանում է 2 զույգ խաչաձևվող կամարներով ծածկվող տիպին։ Կամարների փոխհատումից առաջացած կենտրոնական քառակուսին ծածկված է եղել ութնիստ բրգաձև ծածկով։ Անցումը քառակուսուց ութանկյունին իրականացված է եռանկյունաձև չորս «կախված» նիստերի միջոցով։ Խաչաձևվող կամարները կազմում են ոչ միայն կառուցվածքային, այլև ողջ ճարտարապետական հորինվածքի հիմքը[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.