From Wikipedia, the free encyclopedia
Խուան Գրիս (իսպ.՝ Juan Gris, իսկական անունը՝ իսպ.՝ José Victoriano González-Pérez, մարտի 23, 1887[1][2][3][…], Մադրիդ, Իսպանիա[4][5] - մայիսի 11, 1927[1][2][3][…], Բուլոն Բիյանկուր[4][5] և Փարիզ, Ֆրանսիա[6]), իսպանացի նկարիչ և քանդակագործ, կուբիզմի հիմնադիրներից մեկը։
Խուան Գրիս իսպ.՝ Juan Gris | |
---|---|
Ի ծնե | իսպ.՝ José Victoriano González-Pérez |
Ծնվել է | մարտի 23, 1887[1][2][3][…] |
Ծննդավայր | Մադրիդ, Իսպանիա[4][5] |
Վախճանվել է | մայիսի 11, 1927[1][2][3][…] (40 տարեկան) |
Մահվան վայր | Բուլոն Բիյանկուր[4][5] և Փարիզ, Ֆրանսիա[6] |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Մասնագիտություն | նկարիչ, քանդակագործ, գծանկարիչ, նկարազարդող, գծագրող, բեմանկարիչ, նկարիչ-փորագրող և վիզուալ արտիստ |
Ոճ | կուբիզմ[4][7] |
Ժանր | analytical cubism?, նատյուրմորտ[8], աբստրակցիոնիզմ[8], ֆիգուրատիվիզմ[8] և դիմապատկեր[8] |
Թեմաներ | գեղանկարչություն[6], Կերպարվեստ[6], քանդակագործություն[6] և կուբիզմ[6] |
Ուշագրավ աշխատանքներ | Գրաֆին և գիրք, Պաբլո Պիկասոյի դիմանկարը, Անիսոնի շիշ և The blue Carpet? |
Ներշնչվել է | Անրի Մատիս և Պաբլո Պիկասո |
Juan Gris Վիքիպահեստում |
Սովորել է Մադրիդի արվեստի և գիտության դպրոցում, համագործակցել է հումորային ամսագրերի հետ։ Վաղ աշխատանքներում զգալիորեն նկատելի է մոդեռնի ազդեցությունը։ 1906 թվականին, Մադրիդի դպրոցն ավարտելուց անմիջապես հետո տեղափոխվել է Փարիզ, որտեղ ապրել է Մոնմարտրում՝ Բատու-Լավուարում։ Այստեղ ծանոթացել է այնպիսի նկարիչների հետ, ինչպիսիք են Ամեդեո Մոդիլիանին, Անրի Մատիսը, Պաբլո Պիկասոն, Ժորժ Բրաքը, Ֆեռնան Լեժեն, ինչպես նաև բանաստեղծ Մաքս Ժակոբի հետ։
Նրա նկարների հիմնական ժանրը նատյուրմորտն է։ Գրիսի առաջին և ամենահաջող գեղանկարը «Օմմաժ Պիկասո» գեղանկարն է, որը ցուցադրվել է 1912 թվականին Բարսելոնայում։
1925 թվականի հոկտեմբերից հետո, Գրիսը հաճախ է հիվանդացել ուրեմիայի ընդհարումներով և ունեցել է սրտի խնդիրներ։ Մահացել է երիկամային անբավարարությունից[9] 1927 թվականի մայիսի 11-ին Բուլոն-Բիանկուրում (Փարիզ), 40 տարեկան հասակում՝ միայնակ թողնելով կնոջը՝ Ջոզեթին, և որդուն՝ Ժորժին։
Գրիսի աշխատանքների ամենամեծ աճուրդը հասել է 57.1 մլն ամերիկյան դոլարի (£34.8 միլիոն)։ Այդքան գումարով վաճառվել է նրա 1915 թվականին նկարած «Nature morte à la nappe à carreaux» գեղանկարը[10]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.