Խուան Կառլոս I Բուրբոն
From Wikipedia, the free encyclopedia
Նորին մեծություն Խուան Կառլոս I դե Բուրբոն (իսպ.՝ Juan Carlos I de Borbón y Borbón-Dos Sicilias, հունվարի 5, 1938(1938-01-05)[1][2][3][…], Հռոմ, Իտալիա[1]), Իսպանիայի միապետ 1975 թվականի նոյեմբերի 22-ից, Իսպանիայի նախկին ղեկավարը և զինված ուժերի գլխավոր հրամանատարը մինչև 2014 թվականի հունիսի 18-ը, հրաժարական տվեց հօգուտ որդու՝ Ֆիլիպ VI-ի, գեներալ-կապիտան (1975)։
Խուան Կառլոս I Բուրբոն իսպ.՝ Juan Carlos Alfonso Victor María de Borbón y Borbón Dos Sicilias | |
---|---|
Ծնվել է | հունվարի 5, 1938(1938-01-05)[1][2][3][…] (86 տարեկան) |
Ծննդավայր | Հռոմ, Իտալիա[1] |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Կրթություն | Սուրբ Իսիդորի ինստիտուտ և Villa St. Jean International School? |
Մասնագիտություն | միապետ և ազնվական |
Ամուսին | Իսպանիայի թագուհի Սոֆյա |
Ծնողներ | հայր՝ Բարսելոնի կոմս Խուան[4], մայր՝ Մարիա դե լաս Մերսեդես Բուրբոն-Սիցիլիացի[4] |
Զբաղեցրած պաշտոններ | Prince of Spain?, king emeritus of Spain?, Իսպանիայի թագավոր և Head of State of Spain? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Բարոյական և քաղաքական գիտությունների ակադեմիա և Հռոմեական ակումբ |
Երեխաներ | Լուգոյի հերցոգուհի Ելենա[4], Պալմա դե Մալորկայի հերցոգուհի Քրիստինա[4] և Աստուրայի արքայազն Ֆելիպե VI[4] |
Ստորագրություն | |
Juan Carlos I of Spain Վիքիպահեստում |
Իսպանացի դիկտատոր, գեներալիսիմուս Ֆրանցիսկո Ֆրանկոն 1939 թվականին հաջողված ապստամբության արդյունքում Իսպանիայի երկրորդ կարճատև հանրապետությունից իր ձեռքը վերցրեց Իսպանիայի կառավարումը[14]՝ որպես «Իսպանիայի թագավոր»։ 1969 թվականին նա Ալֆոնսո XIII-ի թոռ արքայազն Խուան Կառլոսին ընտրեց որպես պետության հաջորդ ղեկավար, ով կշարունակեր Ֆրանկոյի ավտորիտար ռեժիմը։ Խուան Կառլոսը գահ բարձրացավ 1975 թվականի նոյեմբերի 22-ին՝ Ֆրանկոյի մահից 2 օր անց, ով 1931 թվականից դարձավ առաջին միապետը։ Հայրը գահից չհրաժարվեց հօգուտ որդու մինչև 1977 թվականը։ Շուտով գահ բարձրանալուց հետո Խուան Կառլոսը բարեփոխումներ իրականացրեց ֆրանկոյական ռեժիմը տապալելու նպատակով․ սրանով Իսպանիայում սկսեց ժողովրդավարությունը։ Սա հանգեցրեց 1978 թվականին Սահմանադրության հաստատմանը, որը սահմանեց սահմանադրական միապետություն։ 1981 թվականին Խուան Կառլոսը հաջողությամբ դիմադրեց, երբ զինվորականները փորձեցին պետական հեղաշրջում անել և վերականգնել ֆրանկոյական ռեժիմը։
Իր կառավարման ժամանակ Խուան Կառլոսը նաև Իբերո-ամերիկյան պետությունների կազմակերպության նախագահն էր և ներկայացնում էր ավելի քան 700 մլն մարդու՝ Իսպանիայից, Պորտուգալիայից և Ամերիկայի նախկին գաղութներից։ 2008 թվականին նա համարվել է Իբերո-Ամերիկայի ամենաճանաչված ղեկավարը[15]։
1962 թվականին Խուան Կառլոսն ամուսնացավ Հունաստանի և Դանիայի արքայադուստր Սոֆիայի հետ և ունեցավ 3 երեխա։ Խուան Կառլոսը և Սոֆիան մինչ այժմ պահպանում են իրենց տիտղոսները[16]։