Ծածկագրություն
From Wikipedia, the free encyclopedia
Ծածկագրություն, գրության եղանակ։ Խնդիրն է գրածը հասկանալի դարձնել միայն այն մարդկանց, որոնք գիտեն վերծանման բանալին։
Ծածկագրությունն օգտագործվել է ռազմական, դիվանագիտական, անօրինական քաղաքական, կրոնա-աղանդավորական, առևտրա-ֆինանսական և այլ նպատակներով։ Ծածկագրության բազմաթիվ եղանակներ հայտնի են հնագույն ժամանակներից (հիշատակել են Հերոդոտոսը և Պլուտարքոսը)։ Հայերը որոշ տեսակներ գործածել են XII դարից։