Պլուտարքոս
From Wikipedia, the free encyclopedia
Պլուտարքոս (հունարեն՝ Πλούταρχος, լատին․՝ Lucius Mestrius Plutarchus, Լուկիոս Մեստրիոս Պլուտարքոս, ոչ վաղ քան 45 և ոչ ուշ քան 50, Chaeronea, Achaea, Հին Հռոմ[1][2][3][…] - մոտ 120[1][4][2][…], անհայտ[5][6]), հույն պատմիչ, կենսագիր, փիլիսոփա։ Գլխավորապես հայտնի է իր «Զուգահեռ կենսագրություններ» երկասիրությամբ, որտեղ զուգահեռաբար ներկայացնում է նշանավոր հույների և հռոմեացիների կենսագրությունները։ Թեև կենսագրությունները շարադրելիս Պլուտարքոսը նպատակ չէր հետապնդում տալու պատմական անցքերի հստակ վավերագրական պատկերը և ուշադրությունը սևեռում էր հերոսների բարոյական բնութագրի վրա, այսօր «Զուգահեռ կենսագրություններն» օգտագործվում են որպես արժեքավոր պատմական աղբյուր։
Պլուտարքոս Πλούταρχος | |
---|---|
Ծնվել է | ոչ վաղ քան 45 և ոչ ուշ քան 50 |
Ծննդավայր | Chaeronea, Achaea, Հին Հռոմ[1][2][3][…] |
Վախճանվել է | մոտ 120[1][4][2][…] |
Վախճանի վայր | անհայտ[5][6] |
Մասնագիտություն | ակնարկագիր, քահանա, մագիստրատ, կենսագիր, պատմաբան, գրող և փիլիսոփա |
Լեզու | հին հունարեն |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Ժանրեր | կենսագրություն |
Ուշագրավ աշխատանքներ | Համեմատական կենսագրություններ և Q19740354? |
Ամուսին | Timoxena? |
Զավակներ | Պլուտարքոս Կրտսեր և Լամպրիաս |
Պլուտարքոս Վիքիքաղվածքում | |
Plutarch Վիքիպահեստում |
Հռոմեացի զորավարներ և քաղաքական գործիչներ՝ Սուլլայի, Լուկուլլոսի, Պոմպեոսի, Հուլիոս Կեսարի և Մարկոս Անտոնիոսի կենսագրությունները տեղեկություններ են պարունակում նաև անտիկ Հայաստանի պատմության, մասնավորապես՝ Տիգրան Մեծի և Արտավազդ Բ-ի ժամանակաշրջանի վերաբերյալ։
Պլուտարքոսի «Զուգահեռ կենսագրությունները» թարգմանվել են գրաբար (Պլուտարքեայ Քերովնացւոյ Զուգակշիռք, թարգմանեալ ի բնագրէն Հ. Եղիայ վարդապետի Թումաճան, հ. Ա-Զ, Վենետիկ, 1832-1834)։