Ծաղկահովիտ

գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում From Wikipedia, the free encyclopedia

Ծաղկահովիտmap

Ծաղկահովիտ, գյուղական համայնք Հայաստանի Արագածոտնի մարզում, Արագած լեռնազանգվածի հյուսիսային ստորոտին, Ծաղկահովիտ գետի ափին։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 51 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 2100 մ։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծաղկահովիտ (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Գյուղ, Երկիր ...
Գյուղ
Ծաղկահովիտ
Thumb
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտն
ՀամայնքԱրագածոտնի մարզ և Ալեքսանդրապոլի գավառ
Հիմնադրված է1850 թ.
Այլ անվանումներՀաջի-Խալիլ
ԲԾՄ2100 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն1611[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Փոստային դասիչ0401
Thumb
Ծաղկահովիտ (Հայաստան)
Փակել

Անվանում

Մինչ 1946 թվականը անվանվել է Հաջի-Խալիլ։

Պատմություն

1850-ական թվականներին գյուղը հիմնադրել են Անիի շրջակա գյուղերից եկածները։

Բնակչություն

Ծաղկահովիտի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Մանրամասն տեղեկատվություն Տարի ...
Տարի1873189719261939195919701979198920012011
Բնակիչ29853511451241101681112792748[3]17061611[1]
Փակել

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ

Գյուղում է գտնվում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (XIX դար) և «Թուխ Մանուկ» մատուռը (19-XX-րդ դդ.)։ Ծաղկահովիտի հարավարևելյան մասում պահպանվել է մ.թ.ա. 3-րդ-1-ին հազարամյակի «Ծաղկահովիտ» քաղաքատեղին[4]։ Գյուղի շրջակայքում հայտնաբերվել են նաև բազմաթիվ Ուրարտական դամբարաններ և բնակատեղիներ։

Հայտնի ծաղկահովիտցիներ

Տես նաև

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.