Հացահատիկային բույսեր
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Հացահատիկային բույսեր, բույսերի խումբ, որը մշակում են մարդու համար հիմնական սննդամթերք (հատիկ), գյուղատնտեսական կենդանիների կեր և արդյունաբերական տարբեր ճյուղերի հումք ստանալու նպատակով։ Հացահատիկային բույսերից ցորենը, գարին, աշորան, վարսակը, եգիպտացորենը, բրինձը, կորեկը, սորգոն՝ դաշտավլուկազգիների, իսկ հնդկացորենը մատիտեղազգիների ընտանիքից են։ Ցորենի, աշորայի, վարսակի, եգիպտացորենի հատիկի չոր նյութը բաղադրում է 7-18% սպիտակուց, 2-5% ճարպ, ֆերմենտներ, վիտամիններ ևն։ Հայաստանում հացահատիկային բույսերի ցանքատարածությունը կազմել է 207,6 հազար հեկտար, որից ցորեն՝ 115,3 հազար հա, գարի՝ 80,5 հազար հա (1993)։ Մշակվում է վարսակ (Լոռու մարզում), սահմանափակ տարածություններում՝ նաև եգիպտացորեն, աշորա և այլն։
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Remove ads
Տարածում
Երկրագնդի ցամաքը զբաղեցնում է շուրջ 13,6 միլիարդ հա տարածք, որից առայժմ մոտ 1 միլիարդ հա-ը մարդն օգտագործում է գյուղատնտեսական նպատակներով։ Մշակվում է բույսերի ավելի քան 400 տեսակ, որոնց ցանքատարածքի մեծ մասը զբաղեցնում են հացահատիկային բույսերը՝ ցորենը, աշորան, գարին, հաճարը, վարսակը, կորեկը, եգիպտացորենը, սորգոն, բրինձը, հնդկացորենը։ Նշված բույսերը (բացի հնդկացորենից) պատկանում են հացազգիների ընտանիքին և ունեն մի շարք ընդհանուր բուսական հատկություներ։ Մեր օրերում հացահատիկը ոչ միայն կարևորագույն սննդամթերք է, այլև՝ անասնապահության զարգացման հիմք։
Remove ads
Խմբեր

Բաժանվում են 3 խմբի՝
- Սովորական հացահատիկային բույսեր՝ ցորեն, գարի, աշորաև վարսակ, որոնց հատիկներն ունեն
ակոսիկ, հատիկի ծլման ժամանակ առաջանում են սաղմնային մի քանի արմատիկներ։ Ծաղկաբույլը հասկ է (ցորեն, գարի) կամ հուրան (վարսակ)։ Երկար օրվա բույսեր են՝ ջերմության նկատմամբ թույլ պահանջկոտ։
- Կորեկանման հացահատիկային բույսեր՝ կորեկ, սորգո, բրինձ, եգիպտացորեն, որոնց հատիկներն ակոսիկ չունեն, ծլեփս տալիս են սաղմնային միայն մեկ արմատիկ։ Ծաղկաբույլը հուրան է կամ հուրան ու կողր (եգիպտացորեն)։ Բացառապես գարնանացան են, կարճ օրվա և ջերմասեր բույսեր են։
- Երրորդ խմբում ընդգրկված է միայն հնդկացորենը։
Remove ads
Կենսաբանական նկարագիր
Հացահատիկային բույսեր արմատային համակարգը փնջաձև է՝ հիմնականում տեղաբաշխված վարելաշերտում, լինում են առաջնային կամ սաղմնային (աճում են հատիկի սաղմից) և հիմն, կամ երկրորդային (առաջանում են ավելի ուշ՝ բույսերի թփակալման հանգույցներից)։ Եգիպտացորենը և սորգոն ունեն նաև հենակային կամ օդային արմատներ։ Հատիկը պարունակում է սպիտակուցներ, ածխաջրեր, ճարպեր, թաղանթանյութեր, մոխիր, զանազան ֆերմենտներ, վիտամիններ և այլն։
Հացահատիկային բույսեր խոշոր արտադրողներ


Remove ads
Ծանոթագրություններ
Գրականություն
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads