From Wikipedia, the free encyclopedia
Ծերություն, մարդու կյանքի ժամանակահատված, որը սկսվում է օրգանիզմի՝ բազմանալու ունակության կորստով և վերջանում մահվամբ։ Հաճախ ուղեկցվում է առողջության, մտավոր ունակությունների, տարբեր գործառույթների վատթարացմամբ։ Ծերությունը բաժանվում է մի քանի ենթափուլերի՝ տարեցություն, բուն ծերություն և երկարակեցություն[1]։
Համաձայն ԱՀԿ-ի նոր տարիքային դասակարգման՝
Կյանքի այս ժամանակահատվածում աշխատող անձինք իրավունք ունեն թոշակի անցնել։ Կենսաթոշակային տարիքը տարբեր երկրներում տարբեր է. տատանվում է 55-ից 70-ի միջև։ Կան նաև աշխատող կենսաթոշակառուներ։
Հին դարերում 30-40 տարեկանը ծերության շեմ է համարվել (որից հետո 5-10 տարի է մնացել ապրելու), իսկ միջին դարերում այդ շեմն անցել է 40-50 տարին։
Ծերության հետ կապված ացտեկների առավել ճշգրիտ պատկերացումները արտահայտվել են իտալական մեկնաբանություններով համեմված Ռիոսի օրենսգրքում.
Հին եգիպտական արվեստում կանայք գրեթե միշտ պատկերվել են իդեալականացված` երիտասարդ և գրավիչ, մինչդեռ տղամարդիկ ներկայացվել են և՛ երիտասարդ, և՛ ծեր տարիքում` իրատեսորեն կամ իդեալականացված։
«Ծերություն» տերմինը չի կարող ճշգրիտ սահմանվել, քանի որ տարբեր հասարակություններում այն տարբեր իմաստներ ունի։ Աշխարհի շատ երկրներում մարդիկ համարվում են ծեր՝ իրենց գործունեության և սոցիալական դերի որոշ փոփոխությունների պատճառով։
Ռուսաստանում, Եվրոպայում, ԱՄՆ-ում և շատ այլ երկրներում մարդիկ համարվում են ծեր, երբ ապրած են լինում որոշակի թվով տարիներ։
Ծերացման սոցիալական, հոգեբանական և կենսաբանական կողմերը, դրա պատճառները և դրա դեմ պայքարի ուղիները ուսումնասիրում է գերոնտոլոգիա գիտությունը։ Գերոնտոլոգիայի՝ ծերության ժամանակ հիվանդությունների բուժման և կանխարգելման առանձնահատկություններին նվիրված բաժինը կոչվում է գերիատրիա (ծերաբուժություն)։
Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում գոյություն ունի «երրորդ հասակ» հասկացությունը. դա ակտիվ կյանքի ժամանակահատվածն է, որը սկսվում է թոշակի անցնելուց հետո։ Վերջերս զարգացած երկրներում սկսել է կիրառվել նաև «չորրորդ տարիք» հասկացությունը, որը ոչ այնքան ակտիվ ծերության տարիքն է։ Ինչպես նշում է Ռուսաստանի Գերոնտոլոգիական գիտահետազոտական կլինիկական կենտրոնի տնօրեն, RAMS-ի ակադեմիկոս Վլադիմիր Շաբալինը.
Սովորաբար, մարդկանց ոչ թե ծերությունն է վախեցնում, այլ թուլություն ու անկարողությունը։ Բայց եթե մարդը իրեն այդպիսի դրության մեջ չի զգում, ապա ծերությունը նույնպես ունենում է իր դրական կողմերը. «Ծեր մարդը ունի ազատ ժամանակ, ստեղծագործելու հնարավորություն։ Գյոթեն ասել է, որ ծերությունը ոսկե բերք է։ Միքելանջելոն աշխատել է 88 տարեկան հասակում։ Երկրարակյաց են եղել նաև Լև Տոլստոյը (82 տարեկան), Ռեպինը (86 տարեկան) և Այվազովսկին (82 տարեկան)։ Այստեղ գլխավորը մշտական զբաղվածությունն է։ Ի վերջո, երբ մարզիկները թողնում են սպորտը, ծանրաբեռնվածությունը ընկնում է, և մկաններն անմիջապես թուլանում են։ Հենց ադպիսին էլ ուղեղն է. եթե մարդը այն չի ծանրաբեռնում, նրա վիճակը աստիճանաբար վատթարանում է»[3]։ |
Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ 60 և ավելի բարձր տարիքի աշխարհի բնակչության դինամիկան XX դարի երկրորդ կեսին և XXI դարի սկզբին հետևյալն է եղել. 1950 թվականին՝ 205 միլիոն մարդ, 2000 թվականին՝ 600 միլիոն մարդ, իսկ 2009 թվականին՝ ավելի քան 737 միլիոն մարդ։
2009 թվականին աշխարհում միջին հաշվով 60-ից բարձր տարիքի բնակչության մասնաբաժինը կազմել է 10.8%: Ծերերի թվաքանակը ամենափոքրն է եղել Քաթարում և ԱՄԷ-ում (1,9%), իսկ ամենամեծը` Ճապոնիայում (29,7%)[4]։
Հասարակության ծերացումը տնտեսական լուրջ խնդիր է։ ՄԱԿ-ի կանխատեսումներով` արդեն 2050 թվականին աշխարհի բնակչության 22%-ը կլինեն թոշակառուներ, իսկ զարգացած երկրներում յուրաքանչյուր աշխատող քաղաքացու կհասնի մի թոշակառու։ Մինչև 2050 թվականը թոշակառուների թիվը կգերազանցի 2 միլիարդը։ Ծերացող հասարակությունն անխուսափելիորեն սպառնում է բոլոր զարգացած երկրներին, իսկ որոշ ժամանակ անց՝ նաև զարգացող երկրներին։
Այս խնդիրը պահանջում է ինտեգրված սոցիալական, տնտեսական և տեխնոլոգիական մոտեցում։ Բժշկության զարգացումը թույլ է տալիս հուսալ, որ «ակտիվ ծերություն» ունեցող տարեցների թիվը, այսինքն` երբ ծեր մարդը կարող է որոշ չափով լիարժեք կյանք վարել, կայուն կերպով կաճի։ Արտադրության ավտոմատացումը ֆիզիկական վատթար վիճակում գտնվող ծերերին հնարավորություն է տալիս աշխատել։ Շատ ոլորտներում հնարավոր է հեռավար աշխատանք, որն առավել հարմար է տարեց մարդկանց համար[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.