From Wikipedia, the free encyclopedia
«Ծովը ներսում» (իսպ.՝ Mar adentro), 2004 թվականին ռեժիսոր Ալեխանդրո Ամենաբարի նկարահանած ֆիլմը։ Հիմնվելով իրական դեպքերի վրա, այն պատմում է իսպանացի նախին ծովային Ռամոն Սամպեդրոյի կյանքի վերջին երկու տարիների մասին, որը մոտ 30 տարի պայքարել է էվթանազիայի իրավունքի համար։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Գլխավոր հերոսին վարպետորեն մարմնավորում է մեր օրերի իսպանացի տաղանդավոր դերասան Խավիեր Բարդեմը։
Ֆիլմը ստացել է մոտ 60 տարբեր կինոմրցանակ ամբողջ աշխարհում, ներկայացված է եղել ևս 30-ի։
Իսպանացի կաթվածահար Ռամոն Սամպեդրոյի կյանքի պատմությունը։ Ռամոնը, ում հոգնեցրել էր իր գրեթե անգործունակ կյանքը՝ անընդհատ մահճակալի վրա պառկած, պայքարում էր էվթանազիայի իրավունքի համար։ Դրա համար նրան փորձում է օգնել նրա ընկերուհի լրագրող և փաստաբան Խուլիան, ով նույնպես հիվանդ էր և հերթական ինֆարկտից հետո կորցնում է ինքնուրույն շարժվելու ընդունակությունը։ Իսկ Ռամոնի մյուս ընկերուհին՝ երկու երեխաների մայր Ռոզան՝ ում լքել էր ամուսինը, փորձում է համոզել նրան, որ կյանքը լավ բան է, և արժե դրա համար ապրել։ Նա նույնիսկ մեկ անգամ ելույթ է ունենում հեռուստատեսությամբ, պատմելով իր մասին և իր կյանքին վերջ դնելու մասին կայացրած որոշման համար։ Սակայն մերժում է ստանում դատարանի կողմից։ Նրա հետ խոսում է մեկ այլ կաթվածահար մարդ՝ հոգևորական Ֆրանսիսկոն և փորձում է համոզել հետ կանգնել այդ քայլից, սակայն ապարդյուն։ Ռամոնը բոլորին բերում է իր տանջալի կյանքին վերջ դնելու տարբեր փաստարկներ։ Ռամոնը չնայած իր այդ որոշմանը, իր ընտանիքի անդամներին ու ընկերներին քաջալերում է և օգնում հասկանալ կյանքի լավ կողմերը։ Ընտանիքի անդամները ամեն մեկը յուրովի է մոտենում Ռամոնի կայացրած այդ որոշմանը։
Նրա զբաղմունքը հատուկ հարմարանքով գրելն էր։ Նա անընդհատ հիշում է իր կյանքի լավագույն պահերը մինչև իր կաթվածահար լինելը, և հաճախ է մտքում տեսնում այն պահը (փորձելով ցատկել ծով, նա ուշադիր չի լինում ծովին՝ նայելով անծանոթ աղջկա կողմը, և ցատկում է ջրի մեջ ծովի տեղատվության ժամանակ և գլխով հարվածելով ծովի հատակին կոտրում է պարանոցը), երբ նա դարձավ կաթվածահար։ Ֆիլմում յուրատեսակ ձևով են ներկայացված Ռամոնի զգացմունքները և հիշողությունները, փոխհարաբերությունները մարդկանց հետ, նրա աշխարհայացքը, վերաբերմունքը շրջապատող աշխարհին։
Ռամոնը սիրահարվում է Խուլիային, ով պատասխանում է նրա զգացմունքներին։ Նրանք որոշում են, որ Խուլիան պետք է օգնի իրեն ինքնասպան լինել (առանց դատարանի համապատասխան որոշման), երբ հրատարակվի Ռամոնի առաջին գիրքը, սակայն վերջին պահին Խուլիան չի համարձակվում գնալ այդ քայլին։
Ռամոնին օգնում է Ռոզան ...
Ֆիլմը ստացել է մոտ 60 տարբեր կինոմրցանակ ամբողջ աշխարհում, ներկայացված է եղել ևս 30-ի, որոնց թվում՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.