From Wikipedia, the free encyclopedia
Կազիմիր Սևերինովիչ Մալևիչ (ռուս.՝ Казимир Северинович Малевич, փետրվարի 11 (23), 1879[1], Կիև, Ռուսական կայսրություն[2][3][4][…] - մայիսի 15, 1935[5][6][7][…], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[8][4][9]), ռուս նկարիչ, ռուսական ավանգարդի դրոշակակիր, կոնստրուկտիվիտ, սուպրեմատիզմի հիմնադիր։ Ազդեցություն է ունեցել ֆրանսիական պոստիմպրեսիոնիստներից, ֆովիստներից, կուբիստներից։ Նրա աբստրակտ-սուպրեմատիկ «Սև քառակուսին սպիտակ ֆոնի վրա» կտավը համարվում է աբստրակտ արվեստի թագակիր։
Կազիմիր Մալևիչ լեհ.՝ Kazimierz Malewicz | |
---|---|
Ի ծնե | Казимир Малевич |
Ծնվել է | փետրվարի 11 (23), 1879[1] |
Ծննդավայր | Կիև, Ռուսական կայսրություն[2][3][4][…] |
Վախճանվել է | մայիսի 15, 1935[5][6][7][…] (56 տարեկան) |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[8][4][9] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | նկարիչ, քանդակագործ, նկարիչ-փորագրող, ուսուցիչ, բեմանկարիչ, հագուստ ձևագծող, գծանկարիչ, արվեստի տեսաբան, դիզայներ, վիզուալ արտիստ, արվեստագետ և մանկավարժ |
Ոճ | սուպրեմատիզմ, ռուսական ավանգարդ և Կոնստրուկտիվիզմ |
Ժանր | բեմանկարչություն, գեղանկարչություն, աբստրակցիոնիզմ[3][10], նատյուրմորտ[3][10] և ֆիգուրատիվիզմ[3][10] |
Թեմաներ | ավանգարդիզմ[11], visual art activity?[11], արվեստագիտություն[11], սուպրեմատիզմ[11], Կերպարվեստ[11] և աբստրակցիոնիզմ[11] |
Ուշագրավ աշխատանքներ | Սև քառակուսի, Սուպրեմատիկ կոմպոզիցիա, Սպիտակը սպիտակի վրա, An Englishman in Moscow? և The Knife Grinder? |
Աշակերտներ | Էմմա Հուրվիչ |
Անդամակցություն | Սուպրեմուս |
Ամուսին | Կազիմիերա Գլեյց և Սոֆյա Ռաֆալովիչ |
Kazimir Malevich Վիքիպահեստում |
Կազիմիր Մալևիչը ծնվել է 1879 թվականի փետրվարի 11-ին (23) և կնքվել 1879 թվականի մարտի 1-ին (13)։ Նրա հայրը՝ Սեվերին Մալևիչը, ծառայում էր որպես կառավարիչ շաքարի արտադրությամբ զբաղվող հայտնի արդյունաբերող Նիկոլայ Տերեշենկոյի մոտ, մայրը՝ Լյուդվիգա Ալեքսանդրի Գալինովսկայան, եղել է տնային տնտեսուհի, և նրանց պսակադրությունը տեղի է ունեցել Կիևում 1878 թվականի փետրվարի 26-ին։
Ծագումով նրանք լեհեր էին, և նրանց ընտանիքում ծնվում են 14 երեխաներ, սակայն հասուն տարիքի են հասնում միայն 9-ը՝ 5 տղա և 4 աղջիկ։ Կազիմիրը նրանց ընտանիքի առաջնեկն էր։ Մալևիչների ընտանիքը համարվում էր լեհական ընտանիք, խոսում էին լեհերեն։ Ժամանակակիցները նրան համարում են լեհ, ինքը նույնպես իրեն համարում էր լեհ, սակայն 1920 թվականի ինչ-որ անկետաներում Մալևիչը իր ազգությունը գրել է «ուկրաինացի», ինչպես նաև որոշ աղբյուրներում փնտրում են նրա հոր մոտ բելառուսական արմատներ։
Կազիմիրի մանկությունն անցել է ուկրաինական գյուղում։ Մինչև 12 տարեկանը Մոևկայում, Յամպոլի շրջան, Պոդոլսկայա նահանգում, այնուհետև Պարխոմովկայում, Վոլչոկում, Բելոպոլիեում, հետագա 17 տարիների ընթացքում նա հիմնականում մնաց Կոնոտոպում։ 1895 թվականին նա սովորում է Կիևի Ն. Ի. Մուրաշկոյի նկարչական դպրոցում Ն.Կ.Պիմոնենկոյի մոտ։
1896 թվականին Մալևիչների ընտանիքը տեղափոխվել է Կուրսկ քաղաք։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.