Միլքշեյք
From Wikipedia, the free encyclopedia
Միլքշեյք, կաթնային շեյք (անգլ.՝ Milkshake), կաթից և պաղպաղակից պատրաստված աղանդերային ըմպելիք։ Կոկտեյլին տարբեր համեր տալու համար ավելացնում են օշարակներ, մուրաբա, միրգ, հարած սերուցք, կրեմներ, քերած շոկոլադ և սննդային այլ հավելումներ[1]։
Արագ փաստեր Միլքշեյք, Ենթատեսակ ...
Միլքշեյք | |
---|---|
Ենթատեսակ | ըմպելիք, ոչ ալկոհոլային խմիչք և Q1934437? |
Բաղադրամասեր | կաթ |
Ծագման երկիր | ԱՄՆ |
Milkshakes Վիքիպահեստում |
Փակել
1980-1990-ական թվականներին կաթնային կոկտեյլները վաճառվում էին սննդի փոքր կրպակներում։ Այդպիսի կոկտեյլների մեջ անհարժեշտ քանակությամբ և որակական հատկանիշներով սննդային հավելումները և օշարակները բացակայում էին[2]։ Կաթնային կոկտեյլների թվին է պատկանում յուրաքանչյուր կոկտեյլ, որը պատրաստված է ոչ միայն կաթնային բաղադրիչների հիմքով, այլև պաղպաղակով։ Ցուցակի մեջ մտնում են օրինակ՝ կեֆիրը, կաթը, սերուցքը և այլն։ Դասական կաթնային կոկտեյլի բաղադրության մեջ պարունակվում են կաթ և պաղպաղակ։