Կալահարի
From Wikipedia, the free encyclopedia
Կաահարի, բնական իջվածք Հարավային Աֆրիկայի կենտրոնական մասում։ Երկարությունը մոտ 2000 կմ է, լայնությունը՝ ավելի քան 1200 կմ, միջին բարձրությունը՝ 900-1000 մ, տարածությունը՝ մոտ 630 հազար կմ2։
Կալահարի | |
---|---|
Տեսակ | անապատ և Deserts and xeric shrublands? |
Մայրցամաք | Աֆրիկա |
Երկիր | Բոտսվանա, Նամիբիա և Անգոլա |
Երկարություն | 4000 կմ |
Ամենաբարձր կետ | Բրանդբերգ |
ԲԾՄ | 1168 մետր[1] |
Մակերես | 930 000 կմ² |
Աշխարհագրական տեղադրություն | Կալահարի |
Ջրլիցի ափին | Օրանժ |
Մինչքեմբրյան հիմքի վրա տարածվում են վերին կավճի և կայնոզոյան նստվածքային ապարները։ Մակերևույթը ծածկված է ավազով, հյուսիսում ՝ ամրացած թփուտներով ու խոտերով, կենտրոնում և հարավարևմուտքում անապատացված սավաննաներ են՝ նոսր խոտաթփուտային բուսականությամբ։ Կլիման արևադարձային է, հյուսիսում ՝ մերձհասարակածային, տարեկան տեղումները՝ 1000 մմ֊ից (հյուսիսում) մինչև 150 մմ (հարավում)։
Կլիման արիդային է տեղումների ամառային մաքսիմումով և մեղմ ձմեռով, ընդ որում արիդությունն ավելանում է դեպի հարավ-արևելք։ Տեղումները հիմնականում լինում են նոյեմբեր-ապրիլ ամիսներին, սակայն դրանց մեծությունը տատանվում է ինչպես ժամանակի առումով, այդպես էլ տարածքի։ Կալահարի անապատը Հարավային Աֆրիկայի ամենաշոգ շրջաններից է։ Միջին առավելագույն ջերմաստիճանը հասնում է +29°, իսկ միջին նվազագույնը՝ +12°, գոլորշունակությունը 3 հազար մմ է։
Կենդանական աշխարհը պատկանում է Եթովպական մարզի Հարավաֆրիկյան ենթամարզին։
Կալահարիի «մայրաքաղաք» ոչ պաշտոնապես համարում են Բոթսվանայի արևմուտքում գտնվող Գանզի քաղաքը։