Կալանխոե (աճատերև)
բույսերի ցեղ / From Wikipedia, the free encyclopedia
Կալանխոե [1][2] (լատին․՝ Kalánchoë) թանձրատերևազգիների (Crassulaceae) ընտանիքի սուկուլենտային բույսերի տեսակ։ Հայտնի է ավելի քան երկու հարյուր տեսակ, որոնք աճում են Արևադարձային և Հարավային Աֆրիկայում, Հարավային և Հարավարևելյան Ասիայում և Հարավային Ամերիկայի արևադարձային գոտիներում։ Աճատերևազգիների (Bryophyllum Salisb.) ընտանիքի տարատեսակներից մի քանիսը հաճախ դասվում են կալոնխոեի տեսակին։ Որոշ տեսակներ հայտնի սենյակային բույսեր են։
Կալանխոե | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Քարբեկածաղկավորներ (Saxifragales) |
Ընտանիք | Թանձրատերևազգիներ (Crassulaceae) |
Ենթաընտանիք | Kalanchoideae |
Ցեղ | Կալանխոե (Kalanchoe) Adans., 1763 |
Տեսակի անվանումն ունի չինական ծագում։