Կալավրիտա

From Wikipedia, the free encyclopedia

Կալավրիտաmap

Կալավրիտա (հուն․՝ Καλάβρυτα), փոքր քաղաք Հունաստանում։ Գտնվում է ծովի մակերևույթից 764 մ բարձրության վրա՝ Արոանիա լեռնաշղթայի լանջին, Ախեյայի լեռնային հատվածում, Պելոպոնես թերակղզու հյուսիսային մասում, Աթենքից 142 կմ արևմուտք և Պատրասից 41 կմ հարավ-արևելք։ Համանուն համայնքի (դիմա) վարչական կենտրոնն է Ախեյայի ծայրամասում՝ Արևմտյան Հունաստանի պերիֆերիայում։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչությունը 1674 մարդ է։

Արագ փաստեր Կալավրիտա, Երկիր ...
Thumb
Կալավրիտա
Thumb
ԵրկիրՀունաստան Հունաստան
Կարգավիճակքաղաք
Մտնում էKalavryta Municipality? և Commune of Kalavryta, Achaia?
ԲԾՄ735 մետր
Բնակչություն1600 մարդ (2021)
Տարածք531,8 կմ²
Հեռախոսային կոդ2694
Փոստային ինդեքսներ250 01
kalavrita.gr(հուն.)
Փակել

Պատմություն

Կալավրիտան կառուցվել է Կինեֆի (Κυναίθη ) հնագույն արկադական բնակավայրի տեղում։ Համարվում է, որ  քաղաքն  իր անունը ստացել է 13-րդ դարի ֆրանկների տիրապետության օրոք, երբ քաղաքը Ախեյան իշխանության 12 բարոններից մեկի՝ բարոն Օթոն դե Տուրնեի նստավայրն էր, որը հին Կինեֆի ակրոպոլի ավերակների վրա կառուցել է ամրոց։ Մորեական ժամանակագրությունում ֆրանսերեն արտասանության համաձայն՝ այն հիշատակվում է որպես Calovrate: 1430 թվականին Կալավրիտան դարձել է բյուզանդական երեք անկախ բռնապետություններից մեկի կենտրոնը, որը Ֆոմա Պալեոլոգի գլխավորությամբ բաժանվել է Պելոպոնեսից։ Երկու տարի անց (մինչև 1443 թվականը) Կալավրիտայի բռնապետ է դարձել Կոնստանտին Պալեոլոգը։

1770 և 1821 թվականներին Կալավրիտան մասնակցել է Հունաստանի անկախության համար մղվող պայքարին[1]։ Առաջին դեպքում միտրոպոլիտ Պերֆենին ապստամբության կոչ է արել տարածաշրջանի բնակիչներին։ Իսկ 1821 թվականին Կալավրիտայի Սուրբ Լավրայի վանքը ապստամբություն է սկսել Պելոպոնեսի տիրակալների դեմ, որոնք գտնվում էին այդ տարածաշրջանում։ 1821 թվականի մարտից Կալավրիտայում կանոնավոր ապստամբություններ են բռնկվել թուրքերի դեմ։ Կալավրիտա քաղաքի բնակիչների անհնազանդության համար թուրքերն երկու անգամ այրել են քաղաքը՝ 1826 և 1827 թվականներին։ Ամերիկացի բողոքական միսիոներն, որը 1829 թվականին այցելել էր քաղաք, նշում է քաղաքում տեղի ունեցած մեծ ավերածութան մասին, սակայն նշում է, որ քաղաքում պահպանվել են նաև որոշ շինություններ[2]։

1836 թվականի վարչական տվյալներում Կալավրիտան հիշատակվում է Կինեֆ անունով։

Կալավրիտայի կոտորած

Thumb
Տեսարան Կալավրիտայի 1943-ի կոտորածների ժամանակ զոհվածների հուշահամալիրից

Կալավրիտան Հունաստանի այն վայրերից մեկն էր, որոնք գերմանական օկուպացիայի ժամանակ ենթարկվել են ուժեղ ճնշումների։ 1943 թվականի դեկտեմբերի 13-ին գերմանական բանակը գնդակահարել է քաղաքի գրեթե բոլոր տղամարդկանց և այրել։

Զոհվածների թվի վերաբերյալ տարբեր աղբյուրներում նշված են հակասական տվյալներ, սակայն աղբյուրների մեծ մասը համաձայն են 800 զոհված բնակիչների թվին։

Կալավրիտան այսօր

Այսօր քաղաքը համարվում է Պելոպոնեսում ամենակարևոր զբոսաշրջային կենտրոններից մեկը։ Ձմռանը մեծ թվով զբոսաշրջիկներ գալիս են այստեղ՝ տեղի լեռնալանջերին սահելու։ Կալավրիտայի շրջանում է գտնվում Հունաստանի խոշորագույն լեռնադահուկային կենտրոններից մեկը։ Այլ զբոսաշրջային վայրերի շարքում առանձնանում են Սուրբ Լավրայի և Մեգա Սփիլեոյի վանքերը, ինչպես նաև տեղի բնական հուշարձանները՝ Կաստրիա գյուղի մոտ գտնվող լճերի քարանձավը և Վուրայկոս գետի կիրճը, որտեղով անցնում է հայտնի ատամնավոր երկաթգիծը։

Ատամնավոր երկաթուղի Դիակոպտոն-Կալավրիտա

Thumb
Երկաթուղային կայարան «Կալավրիտա»

Ատամնավոր երկաթուղին կառուցվել և բացվել է 1895 թվականին և նախատեսված էր Դիակոպտոն քաղաքը Կորնթոսի ծովածոցին ու Կալավրիտայի ափին միացնելու համար։ Այդ ճանապարհն իր ժամանակի ամենաբարդ նախագծերից մեկն էր՝ տեղանքի բարդ ռելիեֆի և մեծ բարձրության պատճառով, որի վրա ճանապարհ է կառուցվել։ Այժմ այս երկաթուղին ամենաբարձրն է Հունաստանում։ Որպեսզի գնացքը կարողանա տեղաշարժվել մեծ թեքությամբ ճանապարհին, 10%-ից ավելի թեքության անկյան տակ գտնվող հատվածներում տեղադրվել է երրորդ ատամնավոր երկաթուղին։ Ամբողջ ընթացքում երկաթուղին անցնում է բազմաթիվ կամուրջների, կիրճերի և թունելների միջով՝ 22 կմ ընդհանուր երկարությամբ։

Կալավրիտա համայնք

Կալավրիտա համայնքի մեջ մտնում են վեց բնակավայրեր և Սուրբ Լավրայի վանքը։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչությունը 1829 մարդ է։

Մակերեսը է 66,399 կմ² է։

Մանրամասն տեղեկատվություն Բնակավայրեր, 2011 թվականի բնակչությունը ...
Բնակավայրեր 2011 թվականի բնակչությունը
Ավլոն 31
Վրախնիոն 13
Կալավրիտա 1674
Կրաստիկի 54
Սուրբ Լավրայի վանք 10
Սուվարդոն 38
Ստասի-Կիրպինիս 9
Փակել

Բնակչություն

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Բնակչություն ...
Տարի Բնակչություն
19911848[3]
20011679
20111674
Փակել

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.