From Wikipedia, the free encyclopedia
Կամ (գերմ.՝ kamm, բառացի՝ կատար), Մորենային հարթավայրերում հանդիպող ռելիեֆի դրական ձև։ Ֆլյուվիագլյացիալ (ջրասառցադաշտային) նստվածքներից կազմված, շերտավոր հորինվածքով, անկանոն ձևի բլուրներ են։ Հաճախ ունենում են կլորավուն գմբեթների տեսք, մինչև 45° թեքության լանջեր և բութ, տափարակ «կատար»։
Կամերի առաջացման վերաբերյալ տիրապետող կարծիքն այն է, որ այսպես կոչված «դասական» կամերն իրենցից ներկայացնում են սառցադաշտերի վրա կամ նրանց տակ գոյություն ունեցած լճային գոգավորություններում առաջացած նստվածքների կուտակումներ, որոնք սառցադաշտի հալվելուց հետո առանձնացել են[1]։ Երբեմն կամերը համեմատվում են դրումլինների հետ, սակայն նրանց կազմությունը խիստ տարբեր է։ Ի տարբերություն դրումլինների, կամերը կանոնավոր ձև չունեն։ Դրումլինները առաջացել են սառույցից, իսկ կամերը՝ ջրասառցադաշտային նստվածքներից։
Կամերի օրինակներ կան Կանադայի Ալբերտա պրովինսիայում, Միացյալ Նահանգների Վիսկոնսին, Օնտարիո և Վաշինգտոն նահանգներում, Ռուսաստանի Կարելիայի Հանրապետությունում, Սանկտ Պետերբուրգի շրջանում, Էստոնիայում, Լատվիայում և Լիտվայում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.