From Wikipedia, the free encyclopedia
Կամուրջ Քվայ գետի վրայով (անգլ.՝ The Bridge on the River Kwai), 1957 թվականին ռեժիսոր Դևիդ Լինի նկարահանած ֆիլմ Պիեռ Բուլլի համանուն գրվածքի հիման վրա, արժանացել է 7 Օսկարի։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մի խումբ անգլիացի ռազմագերիներ հայտնվում են Բիրմայի ջունգլիներում գտնվող ճապոնական ճամբարում։ Այնտեղ նրանք հանդիպում են երկու ամերիկացի գերիների, ովքեր կենդանի են մնացել նախորդող գերիներից։ Անգլիացների հրամանատարը գնդապետ Նիկոլսոնն է, ով գտնում է, որ ինքը և իր մարդիկ գերի են ընկել Սինգապուրում բարձրագույն ղեկավարության հրամանով, ուրեմն իրենք դեռևս գտնվում են ռազմական ծառայության մեջ։ Իր մարդկանց մեջ նա շարունակում է պահպանել խիստ բանակային կարգապահություն, ու հաշվի չառնելով նույնիսկ վերքերը, հիվանդությունները և տանջանքները նրանք քայլում են միայն շարային քայլով։ Ավելին, Նիկոլսոնը չի թողնում նրանց մտածել փախուստի մասին, համարելով դա խուսափում զինծառայությունից։
Նա ուշադրություն չի դարձնում ամերիկացիներից մեկի՝ կոմանդեր Շիրզի խոսքերին, ով ասում է, որ սա արդեն ծառայություն չի, այլ դժոխային մի վայր, և իրենք բոլորը երկու ճանապարհ ունեն՝ կամ մեռնել այստեղ կամ փորձել փախչել։ Իսկ ճամբարի ճապոնացի հրամանատար գնդապետ Սայտոյին ընդհանրապես չի հետաքրքրում թե ինչպես կպահեն իրենց գերիները՝ որպես զինվորական թե ուղղակի որպես գերիներ։ Նա պարզապես փորձում է կատարել իր վրա դրված հրամանը՝ կարճ ժամկետի մեջ կառուցել կամուրջ Քվայ գետի վրայով։ Սայտոն նաև հայտարարում է, որ բոլոր գերիները հավասար են և կամրջի աշխատանքներին ներգրավվելու են բոլորը անկախ կոչումից ու պաշտոնից։ Այդուհանդերձ Նիկոլսոնը մտադիր է ստիպել ճապոնացիներին չխախտել Ժնևյան հռչակագրի 27-րդ կետը, ըստ որի արգելվում է սպա-գերիներին ներգրավվել որևէ աշխատանքի մեջ։ Սայտոն չի համաձայնվում, ասելով որ նա չի ենթարկվում ոչ մի հռչակագրի և ճամբարում ինքն է որոշում՝ ով պետք է աշխատի և ով ոչ։ Այդպիսով, Նիկոլսոնը կտրականապես հրաժարվում է հրաման տալ իր սպաներին աշխատելու բոլորի հետ, իսկ Սայտոն սպառնում է նրանց բոլորին գնդակահարել։
Դերակատար | Դեր |
---|---|
Ալեք Գինես | գնդապետ Նիկոլսոն |
Ուիլյամ Հոլդեն | կոմանդեր Շիրզ |
Ջեք Հոքինս | մայոր Ուրոդեն |
Սեսյու Հայակավա | գնդապետ Սայտո |
Դոնալդ Ջեյմս | մայոր Կլիպտոն |
Ջեֆրի Հորն | լեյտենանտ Ջոնս |
Անդրե Մորելլ | գնդապետ Հորնսբի |
Պիտեր Ուիլյամս | կապիտան Ռիվզ |
Ջոն Բոքսեր | մայոր Հյուզ |
Պերսի Հերբերտ | շարքային Գրոգան |
Հարոլդ Գուդվին | շարքային Բեյքեր |
Ընդհանուր թվով ֆիլմը ստացել է 23 տարբեր կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 5-ի, որոնց թվում՝
ներկայացվել է 8 Օսկարի, ստացել 7-ը
ներկայացվել է 4 Ոսկե Գլոբուսի, ստացել 3-ը
Ֆիլմը ամերիկյան կինոակադեմիայի կողմից հրապարակված տարբեր ցանկերում գտնվում է հետևյալ տեղերում
իսկ 250 լավագույն ֆիլմեր IMDb-ի վարկածով ֆիլմերի վարկանիշային ցանկում 90-րդն է (2012 թ. փետրվարի 26-ի դրությամբ)
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.