Կանադայի կոնֆեդերացիայի հիմնադիրների ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Կանադական կոնֆեդերացիան ձևավորվել է Մեծ Բրիտանիայի թագուհի Վիկտորյայի 1867 թվականի հուլիսի 1-ի հրամանով, մի շարք նախնական կոնֆերանսներից հետո. Շառլոթաունի կոնֆերանսը տեղի է ունեցել 1864 թվականի սեպտեմբերի 1-9-ը Շառլոթաունի Էդուարդ արքայազնի կղզում, Քվեբեկի կոնֆերանսը՝ 1864 թվականի հոկտեմբերի 10-26-ը Քվեբեկում, Լոնդոնի կոնֆերանսը՝ 1866 թվականի դեկտեմբերից մինչև 1867 թվականի մարտ Մեծ Բրիտանիայում։ Չնայած այն հանգամանքին, որ կոնֆերանսներին մասնակցում էին Օնտարիոյի, Քվեբեկի, Նոր Շոտլանդիայի, Նյու Բրանսուիկի, Նյուֆաունդլենդի և Էդուարդ արքայազնի կղզու ներկայացուցիչները, 1867 թվականի հուլիսին Կանադայի կոնֆեդերացիայում ընդգրկվեցին միայն առաջին չորս նահանգները[1][2]։
Ի սկզբանե կոնֆեդերացիայի հայրեր էին համարվում այն մարդիկ, ովքեր մասնակցել էին այս կոնֆերանսներից առնվազն մեկին։ Այնուհետև, նրանց մեջ դասվում էին նաև կոնֆեդերացիայի ընդլայնմանը նպաստող քաղաքական գործիչները կոնֆերանսից առաջ և հետո[2], այլ աղբյուրներ նրանց անվանում են կոնֆեդերացիայի հիմնադիրներ[3]։