Քվեբեկ (քաղաք)
From Wikipedia, the free encyclopedia
Քվեբեկ (ֆր.՝ Québec, անգլ.՝ Quebec City), կանադական Քվեբեկ ֆրանսախոս նահանգի մայրաքաղաքը, նահանգի արևելյան մասի գլխավոր քաղաքային ագլոմերացիան։ Քաղաքում է գտնվում Քվեբեկի խորհրդարանը և նահանգի ղեկավար կազմը, չնայած քաղաքը զգալիորեն փոքր է Մոնրեալից։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քվեբեկ (այլ կիրառումներ)
Քվեբեկ | |||||
Québec | |||||
| |||||
Քաղաքի տեսարանը | |||||
Երկիր | Կանադա | ||||
---|---|---|---|---|---|
Ենթարկում | Կանադա | ||||
Երկրամաս | ՔվեբեկՔվեբեկ | ||||
Ներքին բաժանում | Լա Սիտե-Լիմուալու, Լե Ռիվյեր, Սենտ Ֆուա Սիյերի Կապ Ռուժ, Շառլբուրգ, Բոպոր և Լա Օտ Սեն Շառլ | ||||
Ղեկավար | Ռեժիս Լաբոմ | ||||
Հիմնադրված է | հուլիսի 3, 1608[1] թ. | ||||
Մակերես | 485,18 կմ² | ||||
ԲԾՄ | 98±1 մետր | ||||
Խոսվող լեզուներ | ֆրանսերեն | ||||
Բնակչություն | ▲556 066 մարդ (հուլիսի 1, 2022)[2] | ||||
Խտություն | 1041,2 մարդ կմ² մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC-5 | ||||
Հեռախոսային կոդ | +1-418 | ||||
Պաշտոնական կայք | ville.quebec.qc.ca | ||||
| |||||
2001 թվականից Քվեբեկը Կանադայի տնտեսապես ամենազարգացած քաղաքներից է Կալգարիից, Էդմոնտոնից, Սասկատունից հետո[3]։ Քաղաքում գրանցված է գործազրկության ամենացածր մակարդակը երկրում։ Քաղաքի տնտեսության զարգացած ճյուղերից են բիոտեխնոլոգիան, արդյունաբերությունը, զբոսաշրջությունը, առողջապահությունը, սննդի արդյունաբերությունը, ապահովագրությունը։ Քվեբեկը նաև կարևոր նավահանգիստ է. այն երկրում երրորդն է՝ ըստ բեռների քաշի։ Քաղաքը ամեն տարի ընդունում է մոտ 180.000 զբոսաշրջիկ և նավերի անձնակազմի մոտ 30.000 անդամ[4]։
2009 թվականին քաղաքի բնակչությունը կազմում էր 508.349 մարդ։ քաղաքը բաժանված է 6 շրջանների՝ Սիթե-Լիմուալյու, Ռիվյերս, Սեն-Ֆուա-Սիլերի-Կա-Ռուժ, Շառլեբուր, Բոպոր և Օտ-Սեն-Շառլ։ 2008 թվականին Քվեբեկը մեծ շուքով տոնեց հիմնադրման 400-ամյակը՝ ընդգծելով Հյուսիսային Ամերիկայում ֆրանսիական քաղաքակրթության օրրան լինելը։
Քվեբեկը հայտնի է իր պատմական թաղամասով, թանգարանների մեծ թվով և մշակութային հաստատություններով։ Քաղաքն անվանում են «թատրոնների քաղաք»։