Կանանց երթ (2017)
From Wikipedia, the free encyclopedia
Կանանց երթ (անգլ.՝ 2017 Women's March), ցույցերի շարք, որը տեղի է ունեցել աշխարհի մի շարք երկրներում։ ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողության հաջորդ օրը մայրաքաղաք Վաշինգտոնում և ԱՄՆ մնացած քաղաքներում տեղի են ունեցել լայնամասշտաբ բողոքի ցույցեր, որոնք կոչվել են «Կանանց երթ»։ Ցույցերին մասնակցել են շուրջ երկու միլիոն մարդ[1]։ «Կանանց երթը» դարձավ ԱՄՆ պատմության ամենազանգվածային բողոքի ցույցը[2]։ Երթին մասնակիցների թվում եղել է հայտնի փոփ երգչուհի Մադոննան, ով մշտապես հանդես է եկել հակաթրամփյան հայտարարություններով։ Երթի ժամանակ երգչուհին հայհոյել է ԱՄՆ նորընտիր նախագահին, ինչպես նաև հայտարարել է, որ կպայթեցնի Սպիտակ տունը[3]։ Երթին նաև մասնակցել են Քեթի Փերրին, Հոլզին, Թրոյ Սիվանը, Բո Բյորնեմը, Սքարլեթ Յոհանսոնը, Էմի Շումերը, Պատրիսիա Արքեթ և Մայքլ Մուրը[4]։ Ցույցին բացասական արձագանք է տվել Ջեսսի Ջեյմսը[5]։
Կանանց երթ | |
---|---|
Մաս Հակաթրամփյան ցույցեր | |
Կանանց երթը Վաշինգտոնում | |
Ամսաթիվ | 2017 թվականի հունվար |
Վայր | ԱՄՆ |
Մեթոդ | ցույցեր, երթ, ինտերնետ- ակտիվիզմ |
Արդյունք | անհաջող, հիմնական նպատակների ոչ մեկը չի իրականացվել |
Երթերը տեղի են ունեցել Միացյալ Նահանգների խոշոր քաղաքներում՝ Լոս Անջելեսում, Սան Ֆրանցիսկոյում, Չիկագոյում, Բոստոնում, Սիեթլում, Դենվերում, Դալլասում, Նեշվիլում, Փարք սիթիում, Քլիվլենդ (Օհայո)ում, Լաս Վեգասում և այլ քաղաքներում։ Երթեր տեղի են ունեցել նաև աշխարհի 66 երկրների տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Տորոնտոյում, Վանկուվերում, Քեյփթաունում, Բանգկոկում, Բուենոս Այրեսում, Լոնդոնում, Դուբլինում, Փարիզում, Ամստերդամում, Հռոմում, Լիսաբոնում, Մադրիդում, Բեռլինում, Ստոկհոլմում, Հելսինկիում, Օսլոյում, Թել Ավիվում, Թբիլիսիում, Նայրոբիում և այլ քաղաքներում[6]։