Կապուտկող
From Wikipedia, the free encyclopedia
Կապուտկող, Ակկուլ, Էնձաքիսար, Ընծաքիսար, Ընձակաքար, Ընձակի լեռ, Ընձաք, Ընձաքար, Ընձեքասար, Ընջաքիարս, Ընձաքյարս, Կապույտկալ, Ընձաքիսար, Կապուտակող, Կապուտող, Շատախի լեռեր, լեռ, լեռնագագաթ Հայկական լեռնաշխարհում, Հայկական Տավրոս լեռնահամակարգում, Վանա լճի հարավային կողմում։ Ձգվում է արևելք-արևմուտք ուղղությամբ, 2300 մ։
Արագ փաստեր Կապուտկող, Տեսակ ...
Կապուտկող | |
---|---|
Տեսակ | լեռ |
Երկիր | Թուրքիա |
Լեռնաշղթա | Հայկական Տավրոս |
Բարձրությունը ծովի մակարդակից | 2300 մետր |
Փակել
Ծածկված է տափաստանային և ենթալպյան բուսականությամբ։ Ունի երկաթի և կապարի պաշարներ։ Լեռան բարձունքից երևում է Վանա լճի համայնապատկերը։ Ըձաքարի տարածքում էին գտնվում հայկական յոթ վանքեր, որոնց մեջ նաև՝ Կապուտկողա Սբ. Հակոբ վանքը։