From Wikipedia, the free encyclopedia
Կատարինա Շրատ (գերմ.՝ Katharina Schratt, սեպտեմբերի 11, 1853[1][2], Բադեն, Ստորին Ավստրիա, Ավստրիա[3] - ապրիլի 17, 1940[4], Վիեննա, Նացիստական Գերմանիա[4]), ավստրիացի դերասանուհի։
Ծննդյան թիվ՝ | սեպտեմբերի 11, 1853[1][2] |
---|---|
Ծննդավայր՝ | Բադեն, Ստորին Ավստրիա, Ավստրիա[3] |
Վախճանի թիվ՝ | ապրիլի 17, 1940[4] (86 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Վիեննա, Նացիստական Գերմանիա[4] |
Քաղաքացիություն՝ | Ավստրիա |
Մասնագիտություն՝ | թատրոնի դերասանուհի |
IMDb։ | ID 1703494 |
Ավստրո-Հունգարիայի կայսր Ֆրանց Յոզեֆի սիրեցյալ[5][6][7][8]։
Կատարինա Շրատը ծնվել գրենական պիտույքների առևտրական Անտոն Շրատի ընտանիքում։ Նրա պապը՝ Զլատոուստ Շրատ (1773-1851) Վիեննա էր եկել Կոստանցիայից, Վիեննայում ուսումնասիրում էր բժշկություն և Բադեն է տեղափոխվել որպես բժիշկ աշխատելու նպատակով[9]։
Վեց տարեկանում Կատարինան սկսում է հետաքրքրվել թատրոնով։ Նրա ծնողները հնարավորինս փորձում էին դստերը հեռու պահել դերասանական ոլորտից, սակայն նա անվրդով ընթանում էր դեպի իր նպատակակետը։ 17 տարեկան հասակում իր հայրենի քաղաքում Վիեննայի թատերական ակադեմիայի շրջանակներում տեղի է ունենում նրա առաջին ներկայացումը։ Կատարինա Շրատի առաջին մշտական աշխատավայրը դարձավ Բեռլինի պալատական թատրոնը, որտեղ բավականին կարճ ժամանակահատվածում կարողանում է հասնել էական հաջողությունների։ Սակայն որոշ ժամանակ անց Կատարինան հեռանում է Գերմանիայից, քանի որ Վիեննայի քաղաքային թատրոնի կողմից աշխատանքի առաջարկ էր ստացել։ Հետագայում Շրատը աշխատում է Սանկտ Պետերբուրգի գերմանական պալատական թատրոնում[7]։
Որոշ ժամանակով թողնելով թատերական գործունեությունը՝ 1879 թվականի գարնանը Կատարինան ամուսնանում է հունգարական դիվանագիտական պաշտոնյա Նիկոլաուս Կիսայի հետ։ 1880 թվականին նրանք ունենում են որդի ու անվանում են Անտոն։ Այնոուհետև Կատարինան հյուրախաղերով մեկնում է Նյու Յորք, որտեղից էլ վերադառնում Վիեննա՝ աշխատելու Բուրգ թատրոնում։ 1880 թվականին առանց փաստաթղթավորման Շրատը բաժանվում է իր ամուսին Կիսայից։ Վիեննայում Կատարինան նորից սկսում է հաջող դերասանական գործունեություն և շուտով դառնում Ավստրիայի ամենասիրված դերասանուհիներից մեկը։ 1887 թվականին Շրատը ստանում է պալատական դերասանուհու կարգավիճակ։ 47 տարեկանում Բուրգ թատրոնի տնօրեն Պաուլ Շլենտերի հետ ունեցած հակասությունների հետևանքով ազատվում է աշխատանքից և 1900 թվականի հոկտեմբերին անցնում թոշակի[7][8]։
Հայտնի դերասանուհուն հրավիրում էին Վիեննայում կազմակերպված ժամանակի բոլոր խոշոր միջոցառումներին։ 1885 թվականին արդյունաբերողների պարահանդեսին Կատարինա Շրատը երկարատև զրույց է ունենում կայսր Ավստրո-Հունգարիայի կայսր Ֆրանց Յոզեֆի հետ[5][6]։ Ռուսական կայսրության ցար Ալեքսանդր III-ին նվիրված թատերական ներկայացումից հետո Շրատը հրավիրվում է միապետի պալատ ընթրիքի։ Այնտեղ նա առաջին անգամ հանդիպում է կայսերուհի Էլիզաբեթ Բավարացու հետ, ով որոշում է դերասանուհուն ծանոթացնել կայսեր հետ։ Դերասանուհու և Ֆրանց Յոզեֆ կայսեր միջև ձևավորվել էր մտերմիկ և վստահելի հարաբերություններ որոշ ընդհատումներով։ Նրանց հարաբերությունները շարունակվեցին մինչև 1916 թվականին կայսեր մահը[5][6][7]։
Կատարինա Շրատը սիրում էր ապրել ճող և հետաքրքրված էր ազարտային խաղերով։ Կայսրը մշտապես ֆինանսական օժանդակություն էր տրամադրում դերասանուհուն պարտքերը փակելու նպատակով։ Բացի այդ, կայսր Ֆրանցը Կատարինա Շրատին նվիրում էր թանկարժեք ոսկերչական զարդեր, ինչպես նաև Շյոնբրունի մոտ՝ Վիեննայի Գլորիետենգասեում շքեղ առանձնատուն և երեք հարկանի Կերտեներ ռինգի Կյոնգսվարտեր դղյակը, որը գտնվում էր օպերային թատրոնի շենքի դիմաց։ Այնուամենայնիվ, կայսրը թույլ չէր տալիս Կատարինա Շրատին պալատական թատրոնի ղեկավարության հետ կապված իր որոշումների վրա ազդել[5][6][7]։
Կայսր Ֆրանց Յոզեֆի մահից հետո դերասանուհի Կատարինան միայնակ բնակվում էր Կերնտներ-ռինգում գտնվող իր բնակարանում։ Միայն հազվադեպ էր կենդանիների սիրահար դերասանուհին, ով իր բնակարանում պահում էր մեկ կապիկի, երեք թութակի և յոթ շուն, համաձայնվում հանդես գալ բարեգործական ներկայացումներում։ Նրա հիմնական զբաղմունքը դարձել էր հավաքովի շարժանկարների (փազլների) հավաքումը[5][6][10]։
Կյանքի վերջին տարիներին Կատարինա Շրատը դարձել էր աստվածավախ։ Յուրաքանչյուր օր հաճախում էր եկեղեցի և շաբաթվա մեջ մի քանի անգամ այցելում էր կայսեր Ֆրանց Յոզեֆի գերեզման։ Կայսեր հետ ունեցած իր հարաբերությունների մասին Կատարինա Շրատը լիակատար լռություն էր պահպանում։ 1940 թվականի ապրիլի 17-ին դերասանուհին 86 տարեկան հասակում մահանում է։ Նրա մարմինը ամփոփվում է Վիեննայի Հեյցինգեր գերեզմանատանը[7][8][10]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.