հայ հոգեբույժ From Wikipedia, the free encyclopedia
Կարապետ Սարգսի Աղաջանյան (1876[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 15, 1955, Փարիզ, Ֆրանսիա), հայազգի բժիշկ, նյարդախտաբան, մանկավարժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1904), պրոֆեսոր (1912)։
Ծնվել է | 1876[1] |
---|---|
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 15, 1955 |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և Ֆրանսիա |
Կրթություն | Թիֆլիսի գիմնազիա և Ս. Մ. Կիրովի անվան ռազմական բժշկական ակադեմիա (1901) |
Մասնագիտություն | հոգեբույժ |
Գիտական աստիճան | բժշկության դոկտոր և բժշկական գիտությունների դոկտոր |
Ուսուցիչ | Վլադիմիր Բեխտերև |
Աշխատավայր | Վարշավայի համալսարան |
Ռազմական ծառայություն | Ռուսական կայսերական բանակ |
Կարապետ Աղաջանյանը ծնվել է Թիֆլիսում, հայ հոգևորականի ընտանիքում։ 1896 թվականին ավարտել է Թիֆլիսի 1-ին գիմնազիան։ 1901 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիան։ 1901-1904 թվականներին աշխատել է Վ. Բեխտերևի նյարդահոգեբուժական, 1905-1909 թվականներին՝ Բեռլինի հոգեբուժական կլինիկաներում, 1909-1911 թվականներին աշխատել է Սանկտ Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիայում, 1911-1912 թվականներին՝ Նյարդահոգեբուժական ինստիտուտի ֆիզիոթերապևտիկական կլինիկայի տնօրեն, 1912- 1913 թվականներին դասավանդել է ռազմաբժշկական ակադեմիայի նյարդահոգեբուժական կլինիկայում, 1913-1916 թվականներին՝ Վարշավայի կայսերական համալսարանի բժշկական ֆակուլտետի նյարդահոգեբուժության ամբիոնի պրոֆեսոր, Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) տարիներին՝ Կովկասյան ռազմաճակատի գլխավոր բժիշկ։
1920-1922 թվականներին ապրել է Կոստանդնուպոլսում, դասավանդել է Կոստանդնուպոլսի համալսարանում[2]։
1924 թվականին տեղափոխվել է Փարիզ։ 1924-1929 թվականներին եղել է Ֆրանսիայում ռուս բժիշկների միության անդամ, 1937-1948 թվականներին՝ պատվավոր անդամ։ 1928 թվականին Փարիզի համալսարանում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն։ 1931-1934 թվականներին աշխատել է Փարիզի Կարմիր խաչի ռուսական ամբուլատորիայում, 1934 թվականից Տեմկինայի անվան ռուսական ամբուլատորիայում։
1933 թվականից եղել է Փարիզում Ռուս ակադեմիկների միավորման անդամ (Groupe Académique Russe)։ 1950 թվականին Ֆրանսիայում ընտրվել է ռուս-հայկական միության նախագահ։ 1930-ական թվականներին եղել է ռուս զինվորական հաշմանդամների կոմիտեի գլխավոր քարտուղար։ 1931 թվականին եղել է Փարիզի «Ազատ Ռուսաստան» մասոնական օթյակի հիմնադիր-անդամ[3], 1926-1934 թվականներին՝ «Հյուսիսային աստղ» օթյակի անդամ[4]։
Աշխատանքները վերաբերում են տեսողության կեղևային կենտրոնի, ուղեղիկի կորիզների ուսումնասիրմանը, փորձարար, հոգեբանության, նյարդ, հիվանդությունների ախտաբան. քիմիագիտության, եղեռնական հոգեբանության խնդիրներին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.