հայ նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Կարապետ Ղարիբի Եղիազարյան (մարտի 7, 1932, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 3, 2006[1], Երևան, Հայաստան), հայ նկարիչ, գոբելենագործ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1983)։
Կարապետ Եղիազարյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 7, 1932 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | փետրվարի 3, 2006[1] (73 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1953) և Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիա (1959) |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | Խճանկարչություն |
Թեմաներ | գեղանկարչություն |
Պարգևներ | |
Զավակներ | Անուշ Եղիազարյան |
Karapet Yeghiazaryan Վիքիպահեստում |
Նկարչուհի, գոբելենագործ Անուշ Եղիազարյանի հայրն է։
Կարապետ Եղիազարյանի ստեղծագործությունները գտնվում են Հայաստանի և տարբեր երկրների թանգարաններում, պատկերասրահներում, ՀՀ և նախկին ՀԽՍՀ մշակույթի նախարարության ֆոնդերում, մասնավոր հավաքածուներում։
Եղիազարյանի անվան հետ է կապված ժամանակակից հայկական գոբելենի զարգացման սկիզբը։ Նա առաջինն էր, ով Հայաստանում 1960-ականների սկզբներին անդրադարձել է արվեստի այս նոր ժանրին։ Նրա ազդեցությունն իրենց վրա զգացել են Հայաստանի բոլոր նկարիչները, ովքեր աշխատում են դեկորատիվ-կիրառական արվեստի այս ոլորտում։
Եղիազարյանի «Աղերս խաղաղության» (1966), «Կենաց» (1982, Սարդարապատի ազգագրական թանգարան), «Առատություն» 1983, ԺԱԹ), «Ջանգյուլում» (1974, ՀԱՊ), «Նարդի» (1983, ՌԴ դեկորատիվ արվեստի թանգարան), «Ռեքվիեմ» (2001) և այլ գործեր աչքի են ընկնում գունապլաստիկ և կոմպոզիցիոն արտահայտչաձևերի թարմությամբ։
Հեղինակ է բազմաթիվ մեծածավալ գոբելենների՝
Կարապետ Եղիազարյանը հեղինակ է գեղանկարչական բազմաթիվ կտավների, որոնցից առանձնանում են «Հակասուպրեմատիզմ» շարքի աշխատանքները[3]։
Հեղինակ է նաև խճանկարային պաննոների`
Խճանկարները կատարված են բազմագույն բնական քարերից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.