Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիա
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիա (ռուս.՝ Санкт-Петербургская художественно-промышленная академия имени А. Л. Штиглица), ռուսական ամենահեղինակավոր համալսարաններից մեկը, որը մասնագետներ է պատրաստում կերպարվեստի, դեկորատիվ արվեստի և դիզայնի բնագավառներում։ Հիմնադրվել է 1876 թվականին բարոն Ալեքսանդր Շտիգլիցի միջոցներով։
Ակադեմիայի հիմնական մասնաշենքը գտնվում է այս հաստատության առաջին տնօրեն ճարտարապետ Մաքսիմիլան Մեսմահերի նախագծած շենքում։
1953-1994 թվականներին ակադեմիան կոչվել է Մ. Ի. Մուխինայի անվան Լենինգրադի բարձրագույն գեղարվեստաարդյունաբերական ուսումնարան[3]։ Այդ է պատճառը, որ ԶԼՄ-ներն այն հաճախ անվանում են «Մուխինայի ուսումնարան» կամ, պարզապես, «Муха»[4]:
Remove ads
Պատմություն
Տեխնիկական նկարչության դպրոց
- 1876 թվականին Ալեքսանդր II-ի հրամանագրով բանկիր և գործարար բարոն Ալեքսանդր ֆոն Շտիգլիցի (1814-1884) միջոցներով հիմնադրվել է տեխնիկական նկարչության կենտրոնական դպրոցը։
- Դպրոցը գոյություն է ունեցել Շտիգլիցի 1884 թվականի նվիրատվությունների հաշվին (մոտ 7 միլիոն ռուբլի) և պատրաստել է արդյունաբերության բնագավառի դեկորատիվ կիրառական արվեստի նկարիչներ, ինչպես նաև միջնակարգ գեղարվեստաարդյունաբերական դպրոցների համար գեղանկարչության և գծանկարի ուսուցիչներ։
- 1898 թվականի հունվարին թատերական, գեղարվեստական գործիչ Սերգեյ Դյագիլևը կազմակերպել է ռուս եւ Ֆինլանդացի նկարիչների ցուցահանդես, որին մասնակցել են Ալեքսանդր Բենուան, Միխայիլ Վրուբելը, Ակսելի Գալլեն-Կալլելան և ուրիշներ։
- Դպրոցը կենտրոնական է կոչվել Նառվայում, Սարատովում և Յարոսլավլում մասնաճյուղերի ստեղծվելուց հետո։ 1879-1896 թվականներին առաջին տնօրենն է եղել ճարտարապետ Մաքսիմիլան Մեսմահերը։
- 1892 թվականին դպրոցում սովորել է 200 հոգի, գործել են ընդհանուր գեղարվեստական, դեկորատիվ նկարչության և փորագրության, մայոլիկա, դրամահատման, փայտի փորագրության բաժիններ։
- Դպրոցում դասավանդել են Ալեքսեյ Կիվշենկոն, Միխայիլ Կլոդտը, Ալեքսանդր Մատվեևը, Վասիլի Մատեն, Ալեքսանդր ֆոն Գոգենը, Նիկոլայ Կոշելևը, Արկադի Ռիլովը։
Պետական գեղարվեստաարդյունաբերական արվեստանոցներ
- 1917 թվականի հոկտեմբերից հետո ուսումնարանը մի քանի անգամ ենթարկվել է կառուցվածքային վերափոխումների։ 1918 թվականին անվանվել է Պետական գեղարվեստաարդյունաբերական արվեստանոցներ։ 1918-1922 թվականներին հաստատությունը ղեկավարել է խորհրդային գրաֆիկ-նկարիչ Նիկոլայ Տիրսան[5]։
- 1922 թվականին ուսումնական հաստատությունը թանգարանի (հիմնադրել է ճարտարապետ Մաքսիմիլան Մեմահերը 1895 թվականին) և գրադարանի հետ ներառվել է Լենինգրադի գեղարվեստատեխնիկական ինստիտուտի (ՎԽՈՒՏԵԻՆ) կազմի մեջ։
- 1924 թվականին Պետական գեղարվեստաարդյունաբերական արվեստանոցները դադարել են գոյություն ունենալ որպես անկախ ուսումնական հաստատություններ։
Մուխինայի անվան ԼՎԽՊՈՒ

- 1945 թվականին կառավարության որոշմամբ ուսումնարանը վերակազմավորվում է որպես բազմապրոֆիլ միջնակարգ մասնագիտացված կրթական հաստատություն, որը պատրաստում է մասնագետներ մոնումենտալ, դեկորատիվ, արդյունաբերական և վերականգնման արվեստի բնագավառներում
- 1948 թվականին հաստատությունը դարձել է ԲՈՒՀ՝ Գեղարվեստաարդյունաբերական բարձրագույն հաստատություն, որտեղ միջնակարգ կրթությամբ մասնագետներ են պատրաստում (այսպես կոչված «վարպետների բաժին»)։
- 1953 թվականին կառավարության որոշմամբ Լենինգրադի բարձրագույն արդյունաբերական դպրոցն անվանվում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, քանդակագործ Վերա Մուխինայի անունով, ԽՍՀՄ-ում մոնումենտալ և դեկորատիվ արվեստի բնագավառում հսկայական ներդրման համար։
Գեղարվեստաարդյունաբերական ակադեմիա
1994 թվականին Մուխինայի անվան ԼՎԽՊՈՒ-ն վերակազմավորվել է Սանկտ Պետերբուրգի պետական գեղարվեստաարդյունաբերական ակադեմիայի։
2006 թվականի դեկտեմբերի 27-ից ակադեմիան կոչվում է Ալեքսանդր Շտիգլիցի անունով[6][7]։
ԲՈՒՀ-ն ունի 1500 ուսանող և 220 մանկավարժ։
Ֆակուլտետներ
- Մոնումենտալ կիրառական արվեստ
- Դիզայն
Remove ads
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads