Կարգային տեսակավորում
From Wikipedia, the free encyclopedia
Համակարգչային գիտության մեջ կարգային տեսակավորման ալգորիթմը տեսակավորում է թվերը ըստ կարգերի։ Գոյություն ունի տեսակավորման երկու մեթոդ՝
- Least significant digit radix sort (LSD)
- Most sidnificant digit radix sort (MSD)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կարգային տեսակավորում | |
---|---|
Տեսակ | տեսակավորման ալգորիթմ |
Տվյալների կառուցվածք | |
Վատագույն դեպքում կատարումը | |
Օգտագործում է | զանգված |
Հայտնաբերող | Հերման Հոլերիթ |
LSD տեսակավորման դեպքում սկզբում տեսակավորվում են փոքր կարգերը, հետո մեծերը։ MSD տեսակավորման դեպքում ճիշտ հակառակն է։ LSD տեսակավորման դեպքում ստացվում է հետևյալ պատկերը՝ Կարճ բանալիները երկարներից առաջ են կանգնում, իսկ միևնույն չափի բանալիները տեսակավորվում են այբբենական կարգով, սա համընկնում է թվերի նորմալ դասակարգման հետ՝ «1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10»։ MSD տեսակավորման դեպքում ստացվում է այբբենական կարգ, որը հարմար է տողերի տեսակավորման համար։ Օրինակ «b, c, d, e, f, g, h, i, j, ba» կտեսակավորվի «b, ba, c, d, e, f, g, h, i, j»։ Եթե համադրենք տեսակավորման այս երկու մեթոդները, ապա կստանանք « 1, 10, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9»։