From Wikipedia, the free encyclopedia
Կարել Զեման, (չեխ․՝ Karel Zeman, նոյեմբերի 3, 1910[1][2][3][…], Ostroměř[4][5][6][…] - ապրիլի 5, 1989[1][2][3][…], Զլին[6][7][8]), չեխ ռեժիսոր, մուլտիպլիկատոր և սցենարիստ։ Համարվում է չեխական տիկնիկային մուլտիպլիկացիայի հիմնադիրներից մեկը։
Կարել Զեման | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | նոյեմբերի 3, 1910[1][2][3][…] |
Ծննդավայր՝ | Ostroměř[4][5][6][…] |
Վախճանի թիվ՝ | ապրիլի 5, 1989[1][2][3][…] (78 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Զլին[6][7][8] |
Քաղաքացիություն՝ | Չեխոսլովակիա Բոհեմիայի թագավորություն |
Մասնագիտություն՝ | կինոռեժիսոր, մուլտիպլիկատոր, գծանկարիչ, ռեժիսոր, սցենարիստ և կինոսցենարիստ |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0954724 |
Ծնվել է 1910 թվականին, Մորավիայում։ Նրա ավագ եղբայրը Զեման Բորժիվոյը, նույնպես կինեմատոգրաֆիստ է և ռեժիսոր։ Մանկուց սիրել է տիկնիկներ և հաճախ տանը կազմակերպում էր տիկնիկային ներկայացումներ անգամ հիմնել էր իր տիկնիկային թատրոնը, որը սակայն երկար գոյություն չի ունեցել։ Զեմանի ֆիլմերի կենտրոնական հերոսը՝ «Պարոն Բրոկուկը», փայտից պատրաստված մի տիկնիկ է , որին հաջորդում են ապակուց, ինչպես նաև փայտյա նկարներից «կենդանություն» ստացած հերոսները։ Ավարտել է նկարչական ինստիտուտ Փարիզում։ 1942 թվականին Զլին քաղաքոմ սկսել է աշխատել կինոատելյեում, որտեղ էլ 1946 թվականին նկարահանել է իր առաջին` «Տոնածառի երազը» ֆիլմը։ Դրանից առաջ նա նկարահանել էր մի քանի գովազդային հոլովակ[9]։ Զեմանի նկարահանած ֆիլմերից են՝ «Պարոն Բրոկուկը բյուրոկրատ» (1947), «Պարոն Բրոկուկտ կինոգործիչ» (1948), «Արքա Լավրան» (1950), «Մի սատանայական հնարք» (1957), «Սև ադամանդը» (1958), «Բեկ-կապ լճի գաղտնիքը 1958), «Բարոն դը Կրակը» (1961), «Երկու հրացանակիրներ» (1964), «Գողացել են դիրիժաբլ» (1966), «Խորհրդավոր աշխարհ» (1967) «Սինբադը ծովագնաց» (1967), «Հեկտոր Սերվատակի տապանը» (1969): Ռեժիսորը նկարահանել է մի քանի մուլտֆիլմ` իր մշտական կերպարի` Պարոն Բրոկուկի հետ։ Հերմինա Տիրլովայի և Իրժի Տրնկայի հետ դարձել է չեխական մուլտիպլիկացիայի հիմնադիրը։ Իր առաջին լիամետրաժ մուլտֆիլմում Զեմանը միավորել է նկարչական և տիկնիկային անիմացիաները։ 1970-ականների սկզբին Զեմանի տեսողությունը հանկարծակի վատանում է, և նա ստիպված է լինում ծանր վիրահատություն տանել։ Թուլացած տեսողությունը թույլ չի տալիս ռեժիսորին համադրված ֆիլմեր նկարել, և նա վերադառնոմ է «մաքուր» անիմացիային և նկարահանում է երեք մուլտֆիլմ։
Զեմանի «Մի սատանայական հնարանք», «Բարոն դը Կրակը», «Երկու հրացանակիրներ» և «Գողացել են դիրիժաբլ» կինոնկարները՝ Մոսկվայի, Վենետիկի, Կաննի, Էդինբուրգի, Լոկառնոյի, Մանհեյմի և Սան Ֆրանցիսկոյի միջազգային կինոփառատոներում արժանացել են բազմաթիվ մրցանակների։
Կարել Զեմանը մահացել է 1989 թվականի ապրիլի հինգին։ 2012 թվականի հոկտեմբերին Պրահայում բացվել է Կարել Զեմանի թանգարան։
Զեման Կարելի նկարահանած ֆիլմերից են.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.